Loading...
Անձնակազմ2022-10-21T10:05:13+00:00

Նունե Մանուկյան

Դպրոցի տնօրեն

Յուրաքանչյուր օջախ իր պատմությունն ունի և կարևոր է, թե ովքեր են դրա կերտողները՝  հեռուն գնացող իրենց նպատակներով ու երազանքներով։
Օջախն առանց երեխաների դատարկ է, որովհետև հանուն նրանց են մեր նպատակներն ու երազանքները: Եվ կայացած է այն օջախը, որտեղ հանուն բոլորի երազանքների` իշխում են սերն ու հոգատարությունը:

Այսպիսին է մեր կրթօջախը, որը պատիվ ունեմ ներկայացնելու, որի անդամն եմ 1988 թվականից`շուրջ 32 տարի և ղեկավարը`23 տարի:
Այստեղ թևածում է սերը, նպատակի համար համախմբվելու կարողությունը դառնում է գլխավոր շարժիչ ուժ: Այստեղ են կերտվում մեր երեխաների մանկության հեքիաթը, նրանց պատանեկության անաղարտ երազանքները: Ավարտելով դպրոցը՝ նրանք տանում են իրենց հոգում յուրաքանչյուրիցս մի մասնիկ: Շատերը գտնում են իրենց առաքելությունը, գնում իրենց երազանքների ետևից, ոմանք վերադառնում են դպրոց՝ իրենց ուսուցիչների օրինակով կրթելու ապագա քաղաքացուն:

Մենք սիրում ենք մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր ուսուցիչներին, մեր ծնողներին ու աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ:
Մեր կրթօջախի ուժը նրա միասնության մեջ է, հաջողությունը` սիրո ու վստահության:

Նունե Նվերի Մանուկյան

  • Ծնվել է 1965թ.-ին Երևանում:
  • 1982թ.-ին ավարտել է Երևանի հ. 68 միջնակարգ դպրոցը:
  • Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ «Օլիգրոֆրենոմանկավարժ, լոգոպեդ» որակավորմամբ:
  • 1988թ.-ին աշխատանքի է անցել Երևանի հ. 194 միջնակարգ դպրոցում՝ որպես, ջոկատավար, ապա՝ ուսուցիչ:
  • 1997թ.-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրեն, վերընտրվել է 2011, 2016 և 2021թթ․-ին:

Պարգևատրվել է

  • «Գարեգին Նժդեհ» մեդալով;
  • «Դրաստամատ Կանայան» մեդալով;
  • Լեռնային Ղարաբաղի «Մայրություն» մեդալով;
  • Երկրապահական մի շարք մեդալներով և հուշամեդալներով;
  • ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրերով;
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվոգրերով;
  • Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով;
  • Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվոգրով;
  • Մի շարք գերատեսչական այլ պատվոգրերով և շնորհակալագրերով։

Հասմիկ Կարապետյան 

Ուսումնադաստ․ գծով տնօրենի տեղակալ

Լիանա Մանուկյան

Ուսումնադաստ․ գծով տնօրենի տեղակալ

Լուսինե Մաթևոսյան

Ուսումնադաստ․ գծով տնօրենի տեղակալ

Աննա Մինասյան

Մասնագիտական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ

Նորություններ

Ծանոթացեք դպրոցի անցուդարձին

Նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները

Նոր չափորոշիչներով հրատարակված նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակից օգտվելն առավել դյուրին դարձնելու նպատակով ստորև տեղադրել ենք մեր դպրոցի կողմից ընտրված նոր հրատարակության դասագրքերի էլեկտրոնային տարբերակները։ Սեղմեք համապատասխան դասարանի [Կարդալ ավելին․․․]

Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում – Լավագույն զեկույց

Սիրելի դպրոցական համայնք, Ուրախ ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր դպրոցի գրանցած ևս մեկ հաղթանակով։ Մարտ ամսից մինչ այսօր յուրաքանչյուր շաբաթ մեր դպրոցի աշակերտների խումբը, ղեկավարությամբ կենսաբանության ուսուցչուհի [Կարդալ ավելին․․․]

Ինչ է «Աշխարհացույցը»

Պատմության ուսուցչուհի Նելլի Ղանդիլյանը կիսվում է դասի ընթացքում «Աշխարհացույց» կրթական հարթակի օգտագործման իր փորձառությամբ։ Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի փոքրիկ տեղեկատվական նյութով։ [Կարդալ ավելին․․․]