Սիրելի աշակերտներ,

Մեր դպրոցում գործող ԿԳՄՍՆ ՄՀԿ հետիոտն տուրիզմի խմբակը հայտարարում է ընդունելություն 7-8 դասարանի աշակերնտերի համար։
Հետիոտն տուրիզմի խմբակ N194 -ը մեր դպրոցում գործում է 2017 թվականի սեպտեմբերից՝ խմբակավար Տաթևիկ Հովակիմյանի ղեկավարությամբ:

Աշակերտները խմբակի պարապունքների ընթացքում սովորում են հետիոտն տուրիզմի առանձնահատկությունները, տուրիստական տեխնիկա և տակտիկա, տուրիստի հիգիենա, առաջին բուժօգնություն, կողմոնորշում տեղանքում, քարտեզագրություն, պարանային աշխատանք, կենցաղի կազմակերպում վրանային ավանում և այլն։ Ուսումնառության ընթացքում խմբակի սաները մասնակցում են ճանաչողական, բնապահպանական արշավների, վրանային ճամբարների, սեմինարների, Երևանյան և Հանրապետական մրցումների, որոնցում մեր դպրոցի խմբակն ունեցել է բազում հաղթանակներ և արժանացել պատվոգրերի։

Խմբակը գործում է անվճար հիմունքներով, տեղերը սահմանափակ են, ցանկացողները կարող են զանգահարել 077-75-39-10 հեռախոսահամարին և գրանցվել։