
Քննական այս միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, ՀՖԿՊԻ դասախոս, պրոֆեսոր, նետաձգության սպորտի վարպետ Անահիտ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, ՀՀ նետաձգության ֆեդերացիայի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը, ովքեր իրենց խոսքերում ոգևորեցին սաներին և պատգամեցին բարձր պահել սպորտային ոգին ու անպայման շարունակել զբաղվել այս յուրօրինակ և էլիտար մարզաձևով։