2021թ․-ի Ապրիլի 22-ին Հայաստանում առցանց ձևաչափով հանդիսավորությամբ նշվեց ՏՀՏ աղջիկների միջազգային օրը, որը գլոբալ շարժում է՝ աղջիկներին ու երիտասարդ կանանց քաջալերելու ու զորակցելու, որպեսզի ինտեգրվեն ՏՏ ոլորտում ու դառնան ոլորտի շարժիչ ուժը։ Միջոցառումը կազմակերպել էր “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հասարակական կազմակերպությունը, ամեն տարի միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի բարձր պաշտոնյա անձինք Հայաստանից և արտերկրից, դերային մոդելներ, փորձագետներ ու հյուրեր։
Մեր դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտուհիներից կազմված թիմը՝ ղեկավարությամբ ինֆորմատիկայի ուսուցչուհի Ք․ Հովսեփյանի, նույնպես մասնակցեց այս ծրագրին՝ մրցույթին ներկայացնելով աղջիկների կողմից մշակված լոգոպեդական վարժությունների հավելված արտաբերական խնդիր ունեցող երեխաների համար, որը հնարավորություն կտա առանց տանից դուրս գալու, լոգոպեդին այցելելու կամ ֆինանսական միջոցներ վատնելու սովորել շտկել խոսքը, ճիշտ արտաբերել հնչյունները։ Հավելվածում օգտագործել են արհեստական բանականություն։ Հավելվածը կօգնի նաև լոգոպեդին՝ երեխային առաջադրանքներ տալիս։
Մայիսի 19-ին մեր թիմը իր մշակած “Speak Easier” հավելվածի գաղափարն անգամ ներկայացրեց Եվրոպական համալսարանում` “Տեխնովացիա աղջիկներ, 2021 Հայաստան” մրցույթի եզրափակիչ փուլին՝ պատվով կատարելով իրենց առջև դրված խնդիրը։
Եվ, վերջապես, դպրոցի “Future Builders” աղջիկների թիմը` Վարդուհի Քյորօղլյանը /9բ/, Լիլիթ Ստեփանյանը /9զ/, Նարինե Բարսեղյանը /8ե/, Դիանա Անտոնյանը /8ե/, ղեկավարությամբ ինֆորմատիկայի ուսուցչուհի Ք. Հովսեփյանի` արժանացան մրցանակի իրենց մշակած “Speak Easier” ներառական հավելվածի համար։
Շնորհավորում ենք մեր տեխնոկրատ աղջիկների թիմին և մեր դպրոցին այս նորարարական հաղթանակի համար! Հուսով ենք, որ այս ոգևորությունը և հաջողությունները շարունակական կլինեն!!