✅ Մեր դպրոցում անցկացվեց 2021-2022 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը։
7, 8 և 9-րդ դասարանցիները լսեցին դասարանների կողմից առաջադրված 6 թեկնածուների ծրագրային առաջարկները։
Ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Ա. Մինասյանը կարևորեց, որ աշակերտները ներկայացնեն իրենց դպրոցական առօրյան հետաքրքիր դարձնելու իրատեսական ծրագրեր և հետամուտ լինեն դրանց իրականացմանը։
Այնուհետև փակ քվեարկությամբ աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը ✔️
✅ Դասարանների աշակերտական ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն ամփոփեց ընտրության արդյունքները։ Ձայների առավելությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9ե դասարանի աշակերտուհի Նանե Արզումանյանը!
✅ Առաջադրված բոլոր թեկնածուները կհամալրեն աշխորհրդի կազմը, որից հետո կսկեն իրականացնել իրենց ծրագրերը։
? Շնորհավորում ենք Նանեին և հաջողություն ենք մաղթում մեր նորաստեղծ աշակերտական խորհրդին։ Մենք ևս հետամուտ ենք լինելու և օժանդակելու ենք, որպեսզի նրանք կարողանան իրականացնել կրթական կյանքը զարգացնելու իրենց ծրագրերը. չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է` բարձր պահել դպրոցի վարկանիշը և ստեղծել լավագույն պայմանները մեր դպրոցական համայնքի համար!
Առաջ, դեպի նոր ձեռքբերումներ!