Մրցույթի հայտարարություն
«ԵՐԵՎԱՆԻ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ․ 194 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի (վերջին փոփոխությունը կատարված 27.08.2021 թ. ՀՀ կառավարության թիվ 1380-Ն որոշմամբ) համաձայն «Երևանի Ա․ Հովհաննիսյանի անվան հ․ 194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
- Հաստատության տնօրենիպաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
- ՀՀ քաղաքացիությունը
- ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
- Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
- դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ
նույնականացման քարտի պատճեն.
- հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճեն
- տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
- Ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ա․ Հովհաննիսյանի անվան հ․ 194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր ժամը 900-ից մինչև 1530-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը՝ 1400-ին Երևանի Ա․ Հովհաննիսյանի անվան հ․ 194 հիմնական դպրոցում՝ ք. Երևան, Նոր Արեշ 7 փողոց, 1 հասցեում:
Տեղեկությունների համար դիմել՝
ֆիքսված հեռ. +37410 453920
բջջային հեռախոս +37499 097515
էլեկտրոնային փոստ՝ school.194@mail.ru
պաշտոնական կայք՝ 194school.org