ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

          Հայտարարվում  է  մրցույթ  «Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ.  194  հիմնական  դպրոց»  ՊՈԱԿ-ի   ֆիզկուլտուրա ( 20 դասաժամ ) առարկայի  ուսուցչի թափուր  տեղի  համար:

          Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
  • ինքնակենսագրություն,
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերի  պատճենները  պետք  է  ներկայացնել  բնօրինակների  հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան Նոր Արեշ 7փ․1շ․:

Տեղեկությունների համար զանգահարել 45-39-20, բջջ․ 077-45-50-70 հեռախոսահամարներով: