2021թ,-ի նոյեմբերի 15-19-ը մեր դպրոցում հայտարարված էր սպորտային շաբաթ` սպորտլանդիա` նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած շրջանավարտների հիշատակին:
Նոյեմբերի 15-ին միմյանց հետ մրցեցին բոլոր 3-րդ դասարանները։ Թիմերը մրցեցին հետևյալ վարժություններում` “Կարտոֆիլի տնկում” ?, “էստաֆետ մարզանստարանների օգնությամբ” ?, “էստաֆետ օղակներով և գնդակով”⛹️, “Մեծ էստաֆետ”?։
?Համառ պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկան 3դ, 3ե և 3զ դասարանները։ Իսկ արդյունքներն ամփոփվեցին հետևյալ կերպ`
?-րդ տեղ` 3զ, ?-րդ տեղ` 3դ, ?-ին տեղ` 3ե դասարան։
Սպորտլանդիայի հաջորդ խաղը 4-րդ դասարանների միջև էր՝ նոյեմբերի 16-ին։
Թիմերը մրցեցին հետևյալ վարժություններում` “Էստաֆետ գնդակի գլորում”? , “էստաֆետ մարզանստարանի վրայով” ?,” էստաֆետ օձաձև վազք”?, “Մեծ էստաֆետ”?։
?Պայքարը կրկին համառ էր, աշակերտները հաղթական էին տրամադրված։ Պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկան 4ա, 4բ և 4դ դասարանները։ Իսկ արդյունքներն ամփոփվեցին հետևյալ կերպ`
?-րդ տեղ` 4ա, ?-րդ տեղ` 4դ, ?-ին տեղ` 4բ դասարան։
? Նոյեմբերի 18-ին սպորտային շաբաթը շարունակվեց 9-րդ դասարանների միջև բասկետբոլի և վոլեյբոլի խաղերով։ ?
Դասարանների ընտրությամբ` 9ա և 9զ դասարանների աղջիկների թիմերը մրցեցին բասկետբոլում ⛹️, իսկ 9դ և 9բ, 9գ և 9ե դասարանների աղջիկների թիմերն ուժերը չափեցին վոլեյբոլից?։
? Խաղերի արդյունքում բասկետբոլից հաղթանակ գրանցեց 9զ-ի թիմը, իսկ վոլեյբոլի եզրափակիչ` 9գ և 9դ խաղում հաղթեց 9գ-ի աղջիկների թիմը։
⛹️ Սպորտային շաբաթը եզրափակվեց 9-րդ դասարանի տղաների բասկետբոլի և վոլեյբոլի խաղերով։
?9ա, 9դ և 9ե դասարանների թիմերը մրցեցին վոլեյբոլում շրջանաձև եղանակով, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 9ե թիմը։
⛹️ Բասկետբոլում ևս շրջանաձև եղանակով մրցեցին 9բ, 9գ և 9զ դասարանների թիմերը, որի արդյունքում 1-ին տեղին արժանացավ 9գ-ի թիմը։
? Ահա այսպիսի արդյունքներով ենք ամփոփում մեր դպրոցի սպորտային շաբաթը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր դպրոցի ֆիզկուլտուրայի բոլոր ուսուցիչներին այս միջոցառումը նախագծելու, կազմակերպելու և անցկացնելու համար ?
? Շնորհավորում ենք սպորտլանդիային մասնակցած ու հաղթանակած բոլոր դասարաններին և թիմերին այս ոգևորիչ սպորտային միջոցառման մաս կազմելու համար! Թող ձեր մրցակցային ոգին միշտ բարձր լինի և ձեզ բերի նորանոր ոգևորիչ հաղթանակներ?

Նման խաղերը կլինեն շարունակական՝ բարձրացնելու համար աշակերտների մրցակցային և հաղթական ոգին ?