Տարրական դասարանների դասվար Հասմիկ Հովսեփյանն ուսումնասիրել, համախմբել և հակիրճ ու ըմբռնելի կերպով ներկայացնում է, թե ինչ է դիսլեքսիան և ինչ մոտեցում պետք է ցուցաբերել կարդալու կարողության խանգարում ունեցող աշակերտների հետ աշխատելիս

1.Դիսլիքսիան կամ կարդալու կարողության խանգարում ունեցող սովորողները դժվարություններ են ունենում կարդալիս և կարդացածը հասկանալիս։

2.Դիսլեքսիան նյարդաբանական խանգարում է և կարող է պայմանավորված լինել հնչութային ընկալման, հնչյունահնչութային վերամշակման խնդիրներով։

3.Դիսլեքսիայի նշանները սովորաբար ավելի ակնհայտ են դառնում, երբ երեխաները դպրոց են հաճախում և սկսում են կենտրոնանալ ընթերցանության և գրելու վրա։

4.Դիսլեքսիա ունեցող երեխաների համար մեծ դժվարություն է դպրոց գնալը, ուսուցիչների ծնողների ու ընտանիքի անդամների անընդհատ ուղղումներին դիմանալն ու բառերը ճիշտ արտասանելու անվերջ փորձերը։

  • Տառերն ու բառերը հաճախ խառնվում են․

Այս դեպքում  երեխաները կարդալիս շփոթում են տառերը,բաց են թողնում բաղաձայնները, տեղափոխում են վանկերը, կարդում են կռահելով։

  • Չեն կարողանում հասկանալ կարդացածի իմաստը․

Երեխան կարողանում է տեխնիկապես ճիշտ կարդալ բառը, նախադասությունը, սակայն  չի հասկանում կարդացածի իմաստն ու նշանակությունը։ Նա կարող է մոռանալ, թե ինչ է հենց նոր կարդացել։

  • Կարող է տեսնել տառը,բայց հիշել մեկ ուրիշը․

Օրինակ՝  հազալ բառը կարդալ հաչալ։

  • Դժվար է կողմնորոշվում տարածության մեջ․

Սա այն դեպքն է, երբ երեխաների մոտ զարգացած չէ տեսատարածական կողմնորոշումը (աջ-ձախ, վերև-ներքև):

  • Չհիշել ժամանակային աղյուսակները և թվային հաջորդականությունները.

Այս տարբերակը ևս դիսլեքսիայի արտահայտման ձևերից է։ Շուտ մոռանում են  բազմապատկման աղյուսակը,անգամ, երբ այն թվում է ,թե յուրացրել է։ Նույնը վերաբերում է այբուբենը արտասանելուն, թվերի հաջորդականությունը հիշելուն։

  • Երեխան ինքն  է դժգոհություն արտահայտում, երբ իրեն չեն հասկանում․

Այս տարբերակում երեխաների մոտ արտահատվում է խոսքի քերականական կողմի՝  ձևաբանական և շարահյուսական ընդհանրացումների թերզարգացում․ կարդալիս  թույլ են տալիս քերականական սխալներ (հոլովական վերջավորությունների, գոյականի թվի, դեմքի անհամապատասխանություն)։

Չկա դիսլեքսիա ունեցող միանման երկու մարդ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երեխա, ով ունի դիսլեքսիա, ամենայն հավանականությամբ կունենա  այս նշանների  “խառնուրդը”

  • Երախային տրամադրել հավելյալ ժամանակ առաջադրանքները կատարելու համար։
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել դասագրքերի աուդիոտարբերակները և լրացուցիչ ժամանակ հատկացնել սովորողի արտասանությանն ու ընթերցանությանը։
  • Մենք հաջողությամբ գործելու պայմաններ ստեղծենք նրանց համար և ոգևորենք նույնիսկ փոքրիկ նվաճումները։
  • Հնարավորություն տանք բանավոր պատասխանել հարցերին,քանի որ նրանք կարող են ցույց տալ իրենց  ըմբռնումը բանավոր պատասխանով։
  • Մի՛ խնդրեք դիսլեքսիա ունեցող սովորողին բարձրաձայն կարդալ, այն կարող է ամոթի զգացում առաջացնել։
  • Տպեք տեքստը թերթիկի վրա և առաջարկեք նրանց ընդգծել տեքստի կարևոր կետերը կամ նշեք այն նախադասությունները, որոնք կօգնեն կենտրոնանալ հիմանակ մտքի վրա։
  • Քննարկեք առաջադրանքը երեխայի հետ՝ համոզվելու համար, որ նա հասկացել է, թե ինչ պետք է անի։
  • Տեսողական միջոցների կիրառումը կամ առաջադրանքը հետաքրքիր, զվարճալի գործողության հետ կապելը կարող է օգնել դիսլեքսիա ունեցող երեխային հիշել նյութը։
  • Մի՛ օգտագործեք  <<ծույլ>> բառը:
  • Դիսլեքսիա ունեցող սովորողը ստիպված է շատ աշխատել՝ նույնիսկ ամենափոքր արդյունք ունենալու համար։ Նրանք դժվար են կենտրոնացած մնում նյութի վրա, երբ կարդում են։
  • Գովեստը ուժ է տալիս, քննադատությանը՝  սպանում։
  • Այս երեխաները կարիք ունեն ինքնավստահության բարձրացման,միայն այդ դեպքում նրանք կկարողանան սովորել հաղթահարել իրենց դժվարությունները։
  • Սիրենք, ընդունենք, և փորձենք շտկել երեխաների խնդիրները: