🏹Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում գործող նետաձգության խմբակը հայտարարում է ընդունելություն 8-13 տարեկան տղաների և աղջիկների համար։
 
🎯Նետաձգության առավելություններն են՝
✅ կեցվածքի շտկում և ամրապնդում
✅ կողմնորոշման և կենտրոնացման կարողությունների զարգացում
✅ սպորտային էթիկայի ուսուցում և ներքին կարգապահության ձևավորում
✅ տեղական և միջազգային մրցույթներին մասնակցություն։
 
❗️ Պարապմունքներն անցկացվում են ԱՆՎՃԱՐ, իսկ մարզագույքը տրամադրում է Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիան։
 
🔺 Փորձնական մարզումներին և խմբակի գործունեությանը ծանոթանալու համար կարող եք շաբաթ օրերին ժամը 13։30 այցելել դպրոցի մեծ մարզադահլիճ և դիմել նետաձգության խմբակի մարզիչ Նունե Վասիլյանին՝ 095172017։