Ասում ենք չէ՞` հրաշքներ լինում են, երբ բոլորով են հավատում հրաշքին 😍
Տեսեք, թե ինչպիսի հրաշք ստեղծեցին այն մարդիկ, որոնք որոշեցին միավորվել և իրենց աշակերտներին ամանօրյա խինդ և ուրախություն պարգևել 🥰
🎄Սա ամբողջովին անակնկալ տիկնիկային ներկայացում էր մեր փոքրիկ աշակերտների համար` պատրաստված իրենց դասվարների կողմից։
🐈🐰🦊 Տիկնիկներն ինտերակտիվ հեքիաթ պատմեցին, որի ընթացքում փոքրիկները կրկնեցին իրենց սովորածը` քաղաքավարության կանոնները, կենդանիների մասին տեղեկությունները 🦜🐓
Եվ օգնեցին, որպեսզի հեքիաթի հերոսները ապահով տեղ հասցնեն Ձմեռ Պապիկի նամակները ✉️📬
🥳Եվ, իհարկե, նրանց այցելեց Ձմեռ Պապը` ամբողջականացնելով երեխաներին պարգևած երջանկությունն ու հրճվանքը ❤️
🥰 Ահա այս ջերմության զգացողությունն է, որ պետք է յուրաքանչյուր երեխա զգա ամանորին։ Իսկ աշակերտներին տված երջանկությունն էլ իր հերթին երջանկացնում է ուսուցչին, որովհետև սերը և հոգատարությունը միշտ շրջապտույտի մեջ են 🌀❤️
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր դպրոցին պարգևեցին այս տոնը 🙏
Եվ թող սիրով լցվեն բոլոր սրտերը 🎄❤️
✅ԴԵՐԵՐՈՒՄ
Դասվարներ` Նաիրա Ստեփանյան, Քրիստինե Քոչարյան, Հասմիկ Հովսեփյան, Աստղիկ Հովսեփյան, Լուսինե Խաչատրյան, Հասմիկ Սաֆարյան, Լիաննա Հակոբյան, երկարօրյա ուսուցչուհի` Նաիրա Սահակյան ❣️
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
Վերում նշված ուսուցիչներ 😉
✅ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ
Օպերատոր` Զառա Գևորգյան 🎧
✅ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ
Կերպարվեստի ուսուցչուհի` Մարինե Պետրոսյան
✅ՁՄԵՌ ՊԱՊԻԿ ԵՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇ
“Դիմակ” թատերախմբի ղեկավար` Արթուր Պետրոսյան, “Էրեբունի” համույթի պարուսույց` Հասմիկ Առաքելյան 🧑‍🎄
✅ՄՏԱՀԱՂԱՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ ԵՒ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ
Դպրոցի տնօրեն` Նունե Մանուկյան 😎
🎉🎄❤️🥰🥳✨🎉🎄❤️😆😍🥰🎉🥳
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՅՍՏԵՂ՝ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ!