Մեր դպրոցում առիթ ունեցանք անցկացնելու ևս մեկ մշակութային միջոցառում՝ այս անգամ՝ համագործակցությամբ Հայկական մանկավարժական համալսարանի գեղագիտական կրթության ֆակուլտետի հետ։
Մանկավարժական համալսարանն այս տարի տոնում է իր 100 ամյակը, որի կապակցությամբ որդեգրել է “365 օր դպրոցի հետ” կարգախոսը՝ նպատակ ունենալով ամրապնդել բուհ-դպրոց կապը։
Մեր դպրոցի ֆոյեում սիրով հյուրընկալեցինք ֆակուլտետի ուսանողների գեղեցիկ ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։ Իսկ դահլիճում արդեն ելույթ ունեցան երաժշտական բաժնի ուսանողները, ինչպես նաև՝ մեր դպրոցի շնորհալի աշակերտները, դպրոցի երգչախումբը և “Էրեբունի” պարի խումբը։ Դպրոցում գրավիչ մշակութային մթնոլորտ էր տիրում։ Ցուցահանդեսի գեղագիտական աշխատանքները գրավել էին նաև աշակերտներին։
ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն իր խոսքում ընդգծեց նման համագործակցությունների կարևորությունը, որը և՛ ուսանողներին, և՛ աշակերտներին յուրօրինակ ստուգատեսի տեսքով թույլ է տալիս զարգացնել գեղագիտական միտքը և ճաշակը։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դպրոցին ջերմ ընդունելության համար և ֆակուլտետի կողմից դպրոցին նվիրեցին իրենց աշխատանքներից մեկը։
Մեր դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ միշտ պատրաստ է համագործակցության նաև իր հարազատ բուհի հետ, որի ուսանողներն արդեն երկար տարիներ իրենց մանկավարժական պրակտիկան անցնում են մեր դպրոցում և միշտ ցանկանում են վերադառնալ։
Միջոցառման տեսագրությունը կարող եք դիտել ստորև։