Մեր դպրոցի մարզահրապարակին հարող կանգառամերձ տարածքն անընդմեջ աղտոտվում էր, քանի որ կանգառից օգտվող մարդիկ ձեռքի աղբը նետում էին ճաղավանդակներից ներս՝ դեպի դպրոցի խնամված խաղահրապարակ։
Այս խնդրին արձագանքելու և այն լուծելու համար որոշվեց կազմակերպել իրազեկման ակցիա մեր դպրոցի 5 և 6-րդ դասարանի աշակերտների հետ
` #աղտոտելը_ամոթ_է #աղբի_տեղը_աղբամանն_է #իմ_դպրոցը_իմ_տունն_է #խոսքից_գործ
Այս խնդրին արձագանքելու և այն լուծելու համար որոշվեց կազմակերպել իրազեկման ակցիա մեր դպրոցի 5 և 6-րդ դասարանի աշակերտների հետ
` #աղտոտելը_ամոթ_է #աղբի_տեղը_աղբամանն_է #իմ_դպրոցը_իմ_տունն_է #խոսքից_գործ
Էկոլոգիական խնդիրների մասին երեխաներին իրազեկումը գիտակից քաղաքացի կրթելու կարևոր տարր է, սակայն միայն աշակերտի անմիջական մասնակցությամբ է հնարավոր կրթել շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու քաղաքացի, և միայն սեփական օրինակով է հնարավոր նույնը պահանջել մյուսներից։
Ահա այս նպատակին հասնելու համար մենք սկսեցինք այս իրազեկման նախաձեռնությունը` որպես նախագծային աշխատանքի մաս։
Մեր աշակերտները դասղեկների հետ կանխավ էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ զրույցներ էին ունեցել, մտածել էին պաստառների թեմատիկան և ինքնուրույն պատրաստել էին իրազեկման պաստառները։ Ինչպես նաև իրենց ձեռքով պատրաստել էին իրազեկման թերթիկներ։
Իրազեկման ակցիան սկսելուց առաջ նախ բոլորով #մաքրապատեցին դպրոցի բակային տարածքը։ Այնուհետև աշակերտները կիսվեցին խմբերի և դասղեկների ուղեկցությամբ քայլեցին հարակից շենքերի և տների փողոցներով` մեր քաղաքի բնակիչներին բաժանելով բուկլետները և կոչ անելով չաղտոտել քաղաքը, աղբը նետել աղբամանի մեջ ու սիրել մեր քաղաքը
Աշակերտները պաստառներով դիմավորեցին նաև կանգառից օգտվող քաղաքացիներին` երթուղայինից իջնող քաղաքացիներին և տաքսիների վարորդներին ևս հորդորելով չաղտոտել տարածքը։
Մենք մեծապես հույս ենք հայտնում, որ երեխաների կոչերով այս իրազեկման ակցիան մեր դպրոցի հարակից տարածքում բնակվող քաղաքացիներին կստիպի վերանայել իրենց վերաբերմունքը ինչպես շրջակա միջավայրի հանդեպ ընդհանրապես, այնպես էլ` մեր դպրոցի հանդեպ, որտեղ սովորում են իրենց երեխաները, որն ամեն օր մենք հոգատարությամբ ենք պահպանում, և հաջորդ անգամ ձեռքի կոնֆետի թուղթը կամ ծխախոտի մնացորդը գետնին նետելուց առաջ մի պահ կանգ կառնեն, և կփնտրեն մոտակա աղբամանը, կամ մնացորդը կպահեն գրպանում մինչև մոտակա աղբամանին հասնելը` հստակ գիտակցելով, որ ԱՂԲԻ ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՆ Է
Շնորհակալ ենք Yerkir.am լրատվականին մեր ակցիան ուղիղ միացումով լուսաբանելու համար!