Նախորդող մի քանի օրը դպրոցում արտասովոր եռուզեռ էր. աշակերտները պատրաստվում էին 2022-2023թթ. ուստարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությանը։
7, 8 և 9-րդ դասարանցիները հերթով լսեցին դասարանների կողմից առաջադրված 5 թեկնածուների ծրագրային առաջարկները։
Տնօրեն Ն. Մանուկյանը և ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Ա. Մինասյանը կարևորեցին, որ աշակերտները ներկայացնեն իրենց դպրոցական առօրյան հետաքրքիր դարձնելու իրատեսական ծրագրեր և հետամուտ լինեն դրանց իրականացմանը։
Այնուհետև ընտրական կարգին համաձայն` փակ քվեարկությամբ աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը
Դասարանների աշակերտական ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն ամփոփեց ընտրության արդյունքները։ Ձայների առավելությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9ե դասարանի աշակերտ Միքայել Ինջիկուշյանը!
Առաջադրված բոլոր թեկնածուները կհամալրեն աշխորհրդի կազմը, որից հետո կսկեն իրականացնել իրենց ծրագրերը։
Շնորհավորում ենք Միքայելին և հաջողություն ենք մաղթում մեր նորաստեղծ աշակերտական խորհրդին։
Հետամուտ ենք լինելու և օժանդակելու ենք, որպեսզի նրանք կարողանան իրականացնել կրթական կյանքը զարգացնելու իրենց ծրագրերը. չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է` բարձր պահել դպրոցի վարկանիշը և ստեղծել լավագույն պայմանները մեր դպրոցական համայնքի համար!
Առաջ, դեպի նոր ձեռքբերումներ!