Մանկավարժական համալսարանի ուսանողների ևս մեկ խումբ հաջողությամբ ավարտեց իր պրակտիկան մեր դպրոցում։
Կերպարվեստի ուսուցչուհի Մ. Հայրապետյանի ղեկավարությամբ` ուսանողների առաջին խումբը 5 և 6-րդ դասարանների աշակերտների հետ աշնանային գունագեղ մրցույթ-ցուցահանդեսով ամփոփեց իր մանկավարժական պրակտիկան։ Աշակերտները քվերակեցին միմյանց աշխատանքների օգտին, ստացան պատվոգրեր, իսկ լավագույն 2 աշխատանքներն արժանացան մրցանակների։ Իսկ իրենցից որպես հուշ` ուսուցչի հետ ուսանողները 5ա դասարանի դասասենյակի պատը զարդարեցին տարվա 4 եղանակների ծառերով
Իսկ մանկավարժական համալսարանի ուսանողների մյուս խումբն էլ մեր դպրոցում իր պրակտիկան անցկացրեց կերպարվեստի ուսուցչուհի Մ. Պետրոսյանի ղեկավարությամբ։
Միասին միջոցառում-ցուցահանդեսով 6-րդ դասարանցիների հետ անդրադարձան եվրոպական իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներին` այսպիսով հաջող կերպով ամփոփելով իրենց մանկավարժական ակտիվ պրակտիկան մեզ մոտ։
Շնորհակալություն ենք հայտնում և հաջողություն ենք մաղթում ուսանողներին իրենց ապագա մանկավարժական գործունեության մեջ։