Սիրելի դպրոցական համայնք,
Ուրախ ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր դպրոցի գրանցած ևս մեկ հաղթանակով։
? Մարտ ամսից մինչ այսօր յուրաքանչյուր շաբաթ մեր դպրոցի աշակերտների խումբը, ղեկավարությամբ կենսաբանության ուսուցչուհի Հ․ Միքայելյանի, մասնակցում էր «Վարդանանք» կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված բնապահպանական հանդիպումների շարքին, որի հիմնական նպատակն էր ուշադրություն դարձնել էկոլոգիական կրթությանը և ձևավորել շրջակա միջավայրի պահպանության էթիկա։
✅ Հանդիպումների շարքն ամփոփվեց «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագիրը կրող աշակերտական աշխատաժողովով։ Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան Երևանի 8 հիմնական և ավագ դպրոցների աշակերտական խմբերը, իսկ ժյուրիի կազմում էին Շրջակա միջավայրի նախարարության և էկոլոգիայի բնագավառում կրթության տարբեր ներկայացուցիչներ։
 ♻️Մեր դպրոցի՝ 8-րդ դասարանների աշակերտներից կազմված խումբը զեկույցի համար ընտրել էր «Թափոնների կառավարում» թեման և փայլուն ելույթ ունեցավ՝ կիսվելով նաև մեր դպրոցի կատարած բնապահպանական փորձառությամբ և հանդես գալով խնդրի լուծմանն ուղղված առաջարկներով։ Մեր դպրոցը նաև մասնակցեց ցուցահանդեսին և ներկայացրեց թափոններից ստեղծված իրեր։
? Այսպիսով՝ ուրախ ենք հայտնել, որ «Լավագույն զեկույց» անվանակարգում ժյուրիի միաձայն որոշմամբ մեր դպրոցի թիմը ճանաչվեց հաղթող!!!
❤️ Իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին արժանացավ մեր դպրոցի աշակերտ Գարիկ Պապոյանը, ում մասին հատուկ գովեստի խոսքով խոսեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով տպավորված էր Գարիկի՝ խոսքը ներկայացնելու վարպետությամբ։ Աշխատաժողովի հովանավոր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի /Sport Сomplex/կողմից Գարիկը ստացավ հնարավորություն՝ իր թիմակիցների և ուսուցչի հետ մեկօրյա հանգստի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։
? Շնորհավորում ենք մեր թիմին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ նպատակադրված, միասնական և նվիրված աշխատանքը միշտ տալիս է իր ցանկալի արդյունքները։
? Շնորհավորում ենք և շնորհակալ ենք նաև «Վարդանանք» կրթահամալիրին այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու և մեր աշակերտներին դրա մասնակիցը դառնալու հնարավորության համար։