Սիրելի դպրոցական համայնք,
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել դպրոցի զարգացման հնգամյա ծրագրի ևս մեկ կետի կատարման մասին։
Ինչպես գիտեք` օգոստոս ամսին ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվեց տնօրեն Ն. Մանուկյանի կողմից ներկայացված նախագիծը, որը շուրջ մեկ տարվա աշխատանքի արդյունք էր։
Նախագիծն աննախադեպ է. դպրոցի կողմից արդյունավետ ֆինանսական կառավարվման արդյունքում տնտեսումների միջոցով դպրոցի տանիքում կառուցվում է 40կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որն ամբողջությամբ կզրոյացնի դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսը։ Իսկ Էներգիայի խնայողությունից ակնկալվող ֆինանսական միջոցները կուղղվեն դպրոցի զարգացման հետագա ծրագրերի իրականացմանը։
Այս նախագիծը տնօրենի կողմից ներկայացվել էր դպրոցի հնգամյա զարգացման ծրագրում` հաշվի առնելով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, և շուտով մեր դպրոցը կունենա ամբողջությամբ իր կողմից արտադրվող էներգիայի կայան!