✅ Սիրելի դպրոցական համայնք,
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել դպրոցի զարգացման հնգամյա ծրագրի ևս մեկ կետի կատարման մասին։
✔️ Ինչպես գիտեք` օգոստոս ամսին ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվեց տնօրեն Ն. Մանուկյանի կողմից ներկայացված նախագիծը, որը շուրջ մեկ տարվա աշխատանքի արդյունք էր։
🔆 Նախագիծն աննախադեպ է. դպրոցի կողմից արդյունավետ ֆինանսական կառավարվման արդյունքում տնտեսումների միջոցով դպրոցի տանիքում կառուցվում է 40կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, որն ամբողջությամբ կզրոյացնի դպրոցի էլեկտրաէներգիայի ծախսը։ Իսկ Էներգիայի խնայողությունից ակնկալվող ֆինանսական միջոցները կուղղվեն դպրոցի զարգացման հետագա ծրագրերի իրականացմանը։
✔️ Այս նախագիծը տնօրենի կողմից ներկայացվել էր դպրոցի հնգամյա զարգացման ծրագրում` հաշվի առնելով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը։
✅ Ուրախ ենք տեղեկացնել, որ ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, և շուտով մեր դպրոցը կունենա ամբողջությամբ իր կողմից արտադրվող էներգիայի կայան!