Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
դիմում (Ձեւ 1),
մեկ լուսանկար 3 × 4 չափի,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
անձը հաստատող փաստաթուղթ,
Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
– աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
– գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
ինքնակենսագրություն, (Ձեւ 5),
այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. մարտի 27-ից մինչեւ 2024թ. ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերի:
Մրցույթը տեղի կունենա 2024թ․ ապրիլի 16-ին՝ ժամը 14:30-ին, Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երեւան, Նոր Արեշ 7փ.1շ.:
Տեղեկությունների համար զանգահարել 45-39-20 հեռախոսահամարով։