✅ Հայտարարվում  է  մրցույթ  Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ.  194  հիմնական  դպրոց  ՊՈԱԿ-ի   անգլերեն լեզվի  (30 ժամ),   երաժշտության (17 ժամ)  և ինֆորմատիկա (8 ժամ) առարկաների  թափուր  տեղերի  համար:

✅Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին:
✅Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

? դիմում (Ձեւ 1),
? մեկ լուսանկար 3 × 4 չափի,
? բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
? անձը հաստատող փաստաթուղթ,
? Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
– աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
– գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
?ինքնակենսագրություն, (Ձեւ 5),
?այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
? ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
? հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,
? որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

✅ Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ
փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
✅ Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թ. սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:✅ Մրցույթը տեղի կունենա 2024թ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան Նոր Արեշ 7փ․1շ․:

? Տեղեկությունների համար զանգահարել 45-39-20 հեռախոսահամարով։