
Մեր դպրոցում անցկացվեց 2021-2022 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը։
7, 8 և 9-րդ դասարանցիները լսեցին դասարանների կողմից առաջադրված 6 թեկնածուների ծրագրային առաջարկները։
Ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Ա. Մինասյանը կարևորեց, որ աշակերտները ներկայացնեն իրենց դպրոցական առօրյան հետաքրքիր դարձնելու իրատեսական ծրագրեր և հետամուտ լինեն դրանց իրականացմանը։
Այնուհետև փակ քվեարկությամբ աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը


Դասարանների աշակերտական ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն ամփոփեց ընտրության արդյունքները։ Ձայների առավելությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9ե դասարանի աշակերտուհի Նանե Արզումանյանը!

Առաջադրված բոլոր թեկնածուները կհամալրեն աշխորհրդի կազմը, որից հետո կսկեն իրականացնել իրենց ծրագրերը։

Շնորհավորում ենք Նանեին և հաջողություն ենք մաղթում մեր նորաստեղծ աշակերտական խորհրդին։ Մենք ևս հետամուտ ենք լինելու և օժանդակելու ենք, որպեսզի նրանք կարողանան իրականացնել կրթական կյանքը զարգացնելու իրենց ծրագրերը. չէ՞ որ բոլորիս նպատակը մեկն է` բարձր պահել դպրոցի վարկանիշը և ստեղծել լավագույն պայմանները մեր դպրոցական համայնքի համար!
Առաջ, դեպի նոր ձեռքբերումներ!