Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցն ընդգրկված էր ԿԳՄՍ նախարարության և Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի կողմից իրականացվող «Լեռնային պատրաստություն» դասընթացի պիլոտային ծրագրի մեջ։ Դասընթացի մեջ ներգրավված էր 7բ դասարանը։ Դասընթացավարն էր լեռնագնաց, զբոսաշրջավար Տիգրան Ջավադովը։
Լեռնային պատրաստության դասերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին աշակերտների շրջանում, որոնք մեկ ամիս անցան տեսական մասը, այնուհետև՝ գործնական։
«Լեռնային պատրաստություն» պիլոտային դասընթացը 7բ դասարանն ու դասընթացավար Տիգրան Ջավադովը միասին ամփոփեցին քայլարշավով դեպի Պարզ լիճ և Գոշավանք, որի ընթացքում կարողացան գործնականում կիրառել դասընթացի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները
Այս դասընթացը դպրոցներում ներդնելու փորձը գնահատում ենք դրական և շնորհակալություն ենք հայտնում Տիգրան Ջավադովին մեզ հետ այս փորձառությունն ունենալու և իր գիտելիքներով ու փորձով կիսվելու համար։