«Ուսուցչի բլոգ»-ը մեր դպրոցի նոր նախաձեռնություններից մեկն է։ Այսպիսով մենք ստեղծում ենք հեղինակային կրթական պաշարների սեփական շտեմարանը։ Այստեղ կարող եք տեսնել մեր դպրոցի ուսուցիչների կողմից պատրաստված հեղինակային բլոգ-նյութեր, հոդվածներ, էսսեներ, խորհուրդներ, մանկավարժական ընթերցումներ, բաց կամ հեղինակային դասերի նկարագրություններ, վերլուծություններ, ՏՀՏ գործիքներով ստեղծված դասերի, խաղերի, սահիկաշարերի հղումներ, տեսադասեր, ստեղծագործական նյութեր, տարբեր կրթական նյութեր, կամ աշակերտական, ծնողական կամ ուսուցչական համայնքներին հետաքրքրող ցանկացած նյութ՝ անձնական վերապրումից մինչև կոլեգաների համար գրված մասնագիտական հոդվածներ։
Սա փորձ է նաև՝ դպրոցում կրթական գործընթացների և հաշվետվողականության՝ հին մեթոդներով կառավարումը թարմացնելու և դրան նոր ձև ու բովանդակություն տալու։
Ուսուցչի բլոգի բոլոր նյութերը հեղինակային են, կարող են ներառել հղումներ, սակայն բացառում են գրագողությունը։ Ուստի՝ մենք ևս խնդրում ենք, որ բլոգի նյութերը օգտագործելիս՝ անպայման նշվի հղումը և հեղինակը։
Մեր դպրոցի տարրական դասարանների դասվար Մարիամ Թարվերդյանը նաև բանաստեղծ է և ունի հեղինակած գրքեր։ Մեր բլոգում ընկեր Թարվերդյանը կիսվում [Կարդալ ավելին․․․]
Պատմության ուսուցչուհի Վերոնիկա Բադալյան Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունը (Էսսե) Երևի ժամանակի հրամայականն էր, որ այսօր պիտի խոսեմ Նժդեհի՝ Գարեգին Տեր Հարությունյանի [Կարդալ ավելին․․․]