«Ուսուցչի բլոգ»-ը մեր դպրոցի նոր նախաձեռնություններից մեկն է։ Այսպիսով մենք ստեղծում ենք հեղինակային կրթական պաշարների սեփական շտեմարանը։ Այստեղ կարող եք տեսնել մեր դպրոցի ուսուցիչների կողմից պատրաստված հեղինակային բլոգ-նյութեր, հոդվածներ, էսսեներ, խորհուրդներ, մանկավարժական ընթերցումներ, բաց կամ հեղինակային դասերի նկարագրություններ, վերլուծություններ, ՏՀՏ գործիքներով ստեղծված դասերի, խաղերի, սահիկաշարերի հղումներ, տեսադասեր, ստեղծագործական նյութեր, տարբեր կրթական նյութեր, կամ աշակերտական, ծնողական կամ ուսուցչական համայնքներին հետաքրքրող ցանկացած նյութ՝ անձնական վերապրումից մինչև կոլեգաների համար գրված մասնագիտական հոդվածներ։
Սա փորձ է նաև՝ դպրոցում կրթական գործընթացների և հաշվետվողականության՝ հին մեթոդներով կառավարումը թարմացնելու և դրան նոր ձև ու բովանդակություն տալու։
Ուսուցչի բլոգի բոլոր նյութերը հեղինակային են, կարող են ներառել հղումներ, սակայն բացառում են գրագողությունը։ Ուստի՝ մենք ևս խնդրում ենք, որ բլոգի նյութերը օգտագործելիս՝ անպայման նշվի հղումը և հեղինակը։
Մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Մուրադյան Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների... Կ. Գաուս Մաթեմատիկայի դերը մեր կյանքում հսկայական է: Անհնար է պատկերացնել [Կարդալ ավելին․․․]
Վերջին ժամանակներում ավելի հաճախ ենք հանդիպում դպրոցահասակ երեխաների, որոնց մոտ նկատվում է գրավոր խոսքի խանգարումներ։ Ինչպե՞ս ծնողը հասկանա և ի՞նչ [Կարդալ ավելին․․․]