«Ուսուցչի բլոգ»-ը մեր դպրոցի նոր նախաձեռնություններից մեկն է։ Այսպիսով մենք ստեղծում ենք հեղինակային կրթական պաշարների սեփական շտեմարանը։ Այստեղ կարող եք տեսնել մեր դպրոցի ուսուցիչների կողմից պատրաստված հեղինակային բլոգ-նյութեր, հոդվածներ, էսսեներ, խորհուրդներ, մանկավարժական ընթերցումներ, բաց կամ հեղինակային դասերի նկարագրություններ, վերլուծություններ, ՏՀՏ գործիքներով ստեղծված դասերի, խաղերի, սահիկաշարերի հղումներ, տեսադասեր, ստեղծագործական նյութեր, տարբեր կրթական նյութեր, կամ աշակերտական, ծնողական կամ ուսուցչական համայնքներին հետաքրքրող ցանկացած նյութ՝ անձնական վերապրումից մինչև կոլեգաների համար գրված մասնագիտական հոդվածներ։
Սա փորձ է նաև՝ դպրոցում կրթական գործընթացների և հաշվետվողականության՝ հին մեթոդներով կառավարումը թարմացնելու և դրան նոր ձև ու բովանդակություն տալու։
Ուսուցչի բլոգի բոլոր նյութերը հեղինակային են, կարող են ներառել հղումներ, սակայն բացառում են գրագողությունը։ Ուստի՝ մենք ևս խնդրում ենք, որ բլոգի նյութերը օգտագործելիս՝ անպայման նշվի հղումը և հեղինակը։
Մեր դպրոցի լոգոպեդ Արմինե Քիրազյանը ներկայացնում է, թե ինչ է աուտիզմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2008թ․-ից ապրիլի 2-ը նշվում է [Կարդալ ավելին․․․]
Տարրական դասարանների դասվար Մարիամ Դարբինյանը կիսվում է իր հետազոտական աշխատանքով, որտեղ ներկայացնում է կրթական գործընթացում գրավոր և բանավոր գնահատման տարբեր [Կարդալ ավելին․․․]