Loading...
Մեր նվաճումները2024-05-07T10:22:09+00:00

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

Մեր ուսուցիչները նվիրվածությամբ քաջալերում են բոլոր աշակերտներին և նրանց մեջ զարգացնում են դժվարությունները միասնաբար հաղթահարելու, պայքարելու և հաղթանակին հասնելու մղումները։ Ծանոթացեք մեր դպրոցի աշակերտների և թիմերի կողմից գրանցված անհատական և թիմային հաղթանակներին։

Անչափ ուրախ ենք կիսվել մեր դպրոցի գրանցած ևս մեկ հաջողությամբ։
?  2024թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին մեր դպրոցի խմբակի «Պրիմա» երգչախումբը, ղեկավարությամբ խմբակավար և երաժշտության ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի, մասնակցեց «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 11-րդ մրցույթին՝ նվիրված Հայաստանի Երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65 ամյակին և Կոմիտասի 155 ամյակին, առաջին փուլը հաղթահարելով և 2-րդ փուլում ևս գեղեցիկ ելույթ ունենալով` մասնակից 70 երգչախմբերի մեջ մեր դպրոցական երգչախումբն արժանացավ 3-րդ պատվավոր հորիզոնականին ?? Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած մրցանակաբաշխության գալահամերգին նրանք ստացան, որտեղ պատվոգիրն ու մրցույթի արձանիկը ?
❤️ Սա շատ մեծ, նպատակասլաց, հետևողական և արհեստավարժ աշխատանքի արդյունք է, քանի որ մեր աշակերտները մրցել են հիմնականում երաժշտական դպրոցների երգչախմբերի հետ և կարողացել են այսպիսի բարձրակարգ արդյունք ցուցաբերել ??
? Շնորհավորում ենք բոլորիս և հատկապես` ընկեր Հեղինեին և իր սաներին։ Թող նրանց գեղեցիկ ձայները դեռ շատ բեմերում հնչեն ու գրավեն շատերի սրտերը ❤️
? Ուրախ ենք կիսվել ևս մեկ հաղթական լուրով ?
? 22.04.24թ., մեր դպրոցի սպորտային դահլիճում ամփոփվեց Էրեբունի վարչական շրջանի ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 2-րդ փուլը։
? Մեր 2 թիմերը, ղեկավարությամբ ֆիզկուլտուրայի ուսուցչուհիներ Լ. Խորենյանի և Վ. Աբովյանի, փայլուն մասնակցություն ունեցան և գրանցած արդյունքներով երկու թիմերն էլ զբաղեցրին 1-ին տեղը ????
? Սրտանց շնորհավորում ենք բոլորիս, մեր հաղթանակած աշակերտներին և մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, շնորհակալություն հայտնում նրանց ներդրման և աշխատանքի համար։ Ինչպես նաև նույն մարտական և հաղթական ոգին ենք մաղթում հաջորդ` հանրապետական փուլի համար ????? Առաաաաա~ջ ????
? Մենք շարունակում ենք անշահախնդրորեն աշխատել նաև ի նպաստ շրջակա միջավայրի և ուրախ ենք ու շնորհակալ, որ մեր աշխատանքը նկատվում և գնահատվում է։
♻️ Ողջ տարվա ընթացքում մեր դպրոցը կրկին ամենաակտիվն է եղել թղթի և պլաստիկի թափոնի հավաքագրմամբ և մեծ քանակությամբ թափոն է ուղարկել վերամշակման, թեպետ որևէ մրցույթի չենք մասնակցել ☺️
? Այս արդյունքի համար շնորհակալ ենք մեր դպրոցական համայնքին և շնորհավորում ենք բոլորիս` ի դեմս մեր դպրոցի տնօրեն` իր ամենօրյա ակտիվ տեսակավորմամբ սեփական օրինակով ուսուցանող տիկին Նունե Մանուկյանին ??
? Դիր նպատակ, աշխատի’ր այդ ուղղությամբ և հասի’ր ցանկալի արդյունքին ?
? Այնպես, ինչպես դա արեցին 4գ դասարանն ու դասվար Հասմիկ Հովսեփյանը, ովքեր այսօր վերջապես ստացան ImDproc կրթական կայքի և Երևանի քաղաքապետարանի հայտարարած մաթեմատիկայի մրցույթի մրցանակները` 2-րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար ??
Yerevan Park -ում ներկայացվեց «Իմ Դպրոց» կայքի նոր տեսլականը` կրթական նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու համար` «Վաղը սկսվում է այսօր` դպրոցում»։ Եվ հանդիսավոր կերպով դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին հանձնվեցին իրենց մրցանակները։
? Իսկ մինչ ընկեր Հովսեփյանը ոգևորված ծրագրավորում էր, թե շահած գումարով ինչ է ձեռք բերելու իր դասասենյակի համար, աշակերտները վայելեցին իրենց մրցանակը և միասին ուրախացան «Երևան Պարկ» զվարճանքների կենտրոնում ?
? Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ընկեր Հովսեփյանին և իր աշակերտներին` մաղթելով նոր կրթական ձեռքբերումներ հաջորդող տարիներին։
? Ինչպես նաև շնորհակալ ենք և շնորհավորում ենք «Իմ դպրոց»-ին ևս մեկ մրցույթի ամփոփման կապակցությամբ ու մաղթում նոր նվաճումներ ու նոր ձեռքբերումներ նորացված «Իմ Դպրոց 2» նախագծով, որին մենք կրկին կսատարենք մեր մասնակցությամբ` ժամանակին համընթաց կրթություն ապահովելու նպատակով ✅
? Եվս մեկ սպորտային հաղթանաաաա~կ??? ???
«03.05.2023թ. Երևանի «Հրազդան» մարզադաշտում անցկացվել է 7-12-րդ դաս. «Սպարտակիադա 2023թ.» մարզական միջոցառման հնգամարտ մարզաձևի հանրապետական փուլը։ Երևան քաղաքի հավաքական թիմը, որտեղ ներգրավված էին Էրեբունի վարչական շրջանի հ.194 հիմն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Վահագ Իսաջանյանը, Անահիտ Պապիկյանը և Վիկտորիա Հակոբյանը, իրենց գերազանց ելույթներով բարձր են պահել Երևան քաղաքի և Էրեբունի վարչական շրջանի պատիվը` հաղթելով ՀՀ մարզերի և ԱՀ բոլոր թիմերին, հռչակվելով ՀՀ չեմպիոն։ Շնորհավորանքներս Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչությանը, հ.194 դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանին և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ. Խորենյանին սպորտին և առողջ ապրելակերպին հատուկ ուշադրություն դարձնելու համար։ Թող մեր հաղթող երեխաները շատ ապրեն»:
էրեբունի վարչական շրջանի
սպորտի բաժնի պատասխանատու
Մերուժան Օխիկյան
? Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին!!! Անչափ ուրախ ենք մեր աշակերտների և ուսուցիչների հաջողությամբ! Թող ձեր աշխատանքը և ջանքը միշտ պսակվի հաղթանակով!!!
? Ուրախ ենք հայտնել մեր սպորտային թիմի գրանցած ևս մեկ հաջողության մասին!
? Ապրիլի 20-ին մեր դպրոցի թիմը ներկայացրեց Էրեբունի վարչական շրջանը` մասնակցելով Երևանի «Սպարտակ» մարզական ընկերությունում կայացած ՀՀ հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի հնգամարտի Երևանյան փուլին։
?Մեր թիմը գրավեց 3️⃣-րդ պատվավոր տեղը` արժանանալով բրոնզե պարգևի ?։
? Իսկ «Դինամո» մարզադահլիճում կայացած 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիայի» քաղաքային փուլին մեը սպորտային թիմը ևս լավ մասնակցեւթյուն ցուցաբերեց և զբաղեցրեց 5-րդ տեղը։
? Շնորհավորում ենք մեր համայնքին, հաղթանակած թիմին և ղեկավարներ Լ. Խորենյանին ու Մ. Ջուլհակյանին! Նորանոր հաղթանակներ ու հաջողություններ ենք մաղթում ?
?  2023թ․-ի ապրիլի 5-ին «Վարդանանք» կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված բնապահպանական «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագիրը կրող աշակերտական աշխատաժողովին մասնակցեց նաև մեր դպրոցը։ Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան Երևանի 8 հիմնական և ավագ դպրոցների աշակերտական խմբերը, իսկ ժյուրիի կազմում էին Շրջակա միջավայրի նախարարության և էկոլոգիայի բնագավառում կրթության տարբեր ներկայացուցիչներ։
Մեր դպրոցի՝ 8-րդ դասարանների աշակերտներից կազմված խումբը զեկույցի համար ընտրել էր «Թափոնների կառավարում» թեման և փայլուն ելույթ ունեցավ՝ կիսվելով նաև մեր դպրոցի կատարած բնապահպանական փորձառությամբ և հանդես գալով խնդրի լուծմանն ուղղված առաջարկներով։
Ուրախ ենք հայտնել, որ «Լավագույն զեկույց» անվանակարգում ժյուրիի միաձայն որոշմամբ մեր դպրոցի թիմը ճանաչվեց հաղթող!!!
Իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին արժանացավ մեր դպրոցի աշակերտ Գարիկ Պապոյանը, ում մասին հատուկ գովեստի խոսքով խոսեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով տպավորված էր Գարիկի՝ խոսքը ներկայացնելու վարպետությամբ։ Աշխատաժողովի հովանավոր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի /Sport Сomplex/կողմից Գարիկը ստացավ հնարավորություն՝ իր թիմակիցների և ուսուցչի հետ մեկօրյա հանգստի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։
Մանրամասները՝ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։
2023թ.-ի մարտի 24-ին մեր դպրոցի մարզադահլիճում անցկացվեց 1-3-րդ և 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների համայնքային փուլի եզրափակիչ խաղերը դպրոցների թիմերի միջև։
? Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցի 4-6-րդ դասարանների հավաքական թիմը թեժ պայքարում գրանցեց լավագույն արդյունք` զբաղեցնելով առաջին տեղը ??
? Իսկ փոքրերի` 1-3-րդ դասարանների թիմը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը!
? Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը քաղաքային փուլին մասնակցելու համար Էրեբունի Վարչական Շրջան -ի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կողմից պարգևատրվեցին համազգեստներով, սպորտային կեդերով, գավաթներով և մեդալներով???
? Շնորհավորում ենք մեր հաղթանակած թիմերին և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Լ. Խորենյանին, Մ. Ջուլհակյանին, Ա. Աբրահամյանին, ում միասնական ու նվիրված աշխատանքի շնորհիվ հասան ցանկալի արդյունքին։
? Շնորհակալ ենք նաև Էրեբունի վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակազմին այս մրցումները բարձր ուշադրության արժանացնելու և այս կերպ մասնակից դպրոցներին ոգևորելու համար!
? Հաջողություն ենք մաղթում մեր թիմին և մեր համայնքին առաջիկա քաղաքային փուլում!
Մեր ողջ դպրոցական համայնքով 3 ամիս շարունակ միահամուռ ուժերով հետևողականորեն ու ջանասիրաբար հավաքեցինք, տեսակավորեցինք և վերամշակման հանձնեցինք ահռելի մեծ քանակությամբ պլաստիկ և թուղթ` մասնակցելով ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Աշխարհն առանց թափոնների» մրցույթին, որի արդյունքներն ամփոփվեցին 2022թ.-ի դետեմբերի 14-ին։

Այսպիսով՝ շուրջ 70 դպրոցների մեջ մեկ աշակերտի հաշվով «Ամենաշատ թուղթ հավաքագրած դպրոց» անվանակարգում մեր դպրոցը ճանաչվեց հաղթող՝ ընդհանուր առմամբ հանձնելով 4 տոննայից ավել թափոն։ Իսկ մրցանակն է որոշակի դրամական միավորի սահմանում դպրոցին անհրաժեշտ միջոցի ձեռքբերում։

Մանրամասն՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ

? Հպարտանալու ևս մեկ առիթ ունենք!
Մեր դպրոցի 4 աշակերտ, ղեկավարությամբ շախմատի ուսուցիչ Տ. Սահակյանի, մասնակցեց 2022թ․ նոյեմբերին Ուսանողի միջազգային օրվան նվիրված Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի և Երևանի մի շարք դպրոցների միջև կազմակերպված շախմատի մրցաշարին, և մեր դպրոցի 8գ դասարանի աշակերտ Ալբերտո Աթոյանը մրցաշարում գրավեց 1-ին տեղը ??
? Շնորհավորում ենք Ալբերտոյին և ուսուցչին, մաղթում ենք նորանոր հաղթանակներ և անկոտրում ոգի ?
Դիմավորե~ք մեր հաղթական սպորտային թիմին ?
? 2021-2022թթ. ուստարվա «Ազգային ժողովի գավաթ» մրցումներում մեր դպրոցի նախորդ տարվա 5-րդ դասարանների հավաքական թիմը մեկնեց Վանաձոր քաղաք, որտեղ ներկայացրեց Երևանի թիմը աթլետիկա մարզաձևի վարժություններում։ Հաջող մասնակցության արդյունքում Երևանի մարզը գրավեց 3-րդ թիմային, իսկ հանրապետության ողջ մարզերի 5-րդ դասարանցիների միջև մեր դպրոցի թիմն իր փայլուն մասնակցությամբ գրավեց 2-րդ պատվավոր տեղը ?
Շնորհավորում ենք մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներին` ի դեմս Լ. Խորենյանի և Վ. Աբովյանի ? Մաղթում ենք նորանոր հաղթանակներ և անկոտրում ոգի!
? Իսկ սպորտային նվաճումների անկյունն ավելացնում ենք ևս մեկ հաղթական գավաթով
? Մեր հաղթանակների անկյունը ավելացավ ևս մեկ սպորտային գավաթով!!!
Մեր դպրոցի հավաքական թիմերը ներկայացրին էրեբունի վարչական շրջանը 2022թ․-ի մայիսի 26-ին անցկացված Ազգային Ժողովի գավաթի խաղարկության Երևանի փուլին!
? Ուրախ ենք հայտնել, որ 1-6-րդ դասարանների աշակերտների միջև առաջնությանը մեր 5-րդ դասարանի թիմը գրավել է 1-ին տեղը`? դառնալով Երևան քաղաքի չեմպիոններ և սեպտեմբեր ամսին Վանաձոր քաղաքում կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին ?
?Իսկ 1-3-րդ դասարանների առաջնությանը մեր 2-րդ դասարանների թիմը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը!
? Շնորհավորում ենք բոլորիս, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և աշակերտներին այս թիմային աշխատանքի և հաղթանակի կապակցությամբ!!!
? Եվս մեկ գրանցած հաջողություն! Երբ աշակերտ-ուսուցիչ արդյունավետ աշխատանքն իր պտուղներն է տալիս!
✅ 9բ դասարանի աշակերտ Արման Զաքարյանը, 9զ դասարանի աշակերտուհի Սյուզի Թադևոսյանը, պատմության ուսուցիչներ Վ. Բադալյանի, Ա. Կարապետյանի և պատմաաշխարհագրական մասնախմբի ղեկավար Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ, 2021-2022թթ. ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայում «Պատմություն» առարկայից էրեբունի վարչական շրջանում գրանցելով բարձր արդյունք` անցան մարզային փուլ, որտեղ զբաղեցրեցին 2️⃣-րդ և 3️⃣-րդ հորիզոնականները` անցնելով հանրապետական փուլ, որտեղ էլ հավաքելով բարձր միավորներ` արժանացան խրախուսական մրցանակների։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցիչներին այս հաջողության և իրենց նպատակասլաց և հետևողական աշխատանքի համար! Առա~ջ, դեպի նոր հաջողություններ ?
? Ուրախությամբ հայտնում ենք ֆրանսերեն լեզվի 2021-2022թ․ «Աքաղաղ» մրցույթին մեր աշակերտների գրանցած հաջողությունների մասին!
? 6գ դասարանի աշակերտուհի Պետրոսյան Հայկուհին մրցույթի հանրապետական փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը?
?6գ և 7բ դասարանների աշակերտուհիներ Փայտյան Անժելան և Մարտիկյան Հայկուհին արժանացել են խրախուսական մրցանակների!
? Շնորհավորում ենք մեր սաներին և ֆրանսերենի ուսուցիչներ է. Ղազարյանին և Տ. Գևորգյանին ու մաղթում նորանոր հաջողություններ!!!

?Մեր դպրոցի սպորտային հաղթանակների անկյունն ավելացավ ևս մեկ գավաթով!!!

Մեր դպրոցի հավաքական թիմը 2021-2022թթ․ խճուղավազքի ՀՀ վարչապետի գավաթի Երևան քաղաքի մրցաշարում գրավեց 3-րդ տեղը ?Շնորհավորում ենք բոլոր մասնակից աշակերտներին, ուսուցիչներին և բոլորիս!!!

♟️2022թ․-ի մայիսի 13-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 2-րդ՝ համայնքային փուլին իրար հետ մրցեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 22 դպրոցների թիմեր:

Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցի հավաքական թիմը, ղեկավարությամբ շախմատի ուսուցիչ Տ. Սահակյանի, զբաղեցրեց 3️⃣-րդ պատվավոր տեղը ?

? Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաղթական պարտիաներ ♟️

? Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցի 7զ դասարանի աշակերտ Աղազարյան Նազարեթը մասնակցել է 2021-2022թթ․ ՀՀ առարկայական օլիմպիադային և մաթեմատիկա առարկայից հանրապետական փուլի եզրափակիչ հասնելով` ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել է գովասանագրի ցուցաբերած գիտելիքների համար!
☺️ Ոգևորելով մեր յուրաքանչյուր աշակերտին` հասնելու կրթական նորանոր ձեռքբերումների` մեր դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանը Նազարեթին նվիրեց Վահան Տերյանի սիրո երգերի ժողովածուն` շնորհավորելով Նազարեթին և նրա հաջողության հիմքում կանգնած բոլոր ուսուցիչներին!
2021թ․-ի մեր դպրոցի տեխնոկրատ աղջիկների թիմը՝ Վարդուհի Քյորօղլյանը /9բ/, Լիլիթ Ստեփանյանը /9զ/, Նարինե Բարսեղյանը /8ե/, Դիանա Անտոնյանը /8ե/, ղեկավարությամբ ինֆորմատիկայի ուսուցչուհի Ք. Հովսեփյանի, մասնակցեց “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հասարակական կազմակերպութան կողմից կազմակերպած “Տեխնովացիա աղջիկներ, 2021 Հայաստան” մրցույթին և իր մշակած “Speak Easier” լոգոպեդական վարժանքների համար ներառական հավելվածի գաղափարը ներկայացրեց Եվրոպական համալսարանում` մրցույթի եզրափակիչ փուլին՝ արժանանալով մրցանակի!
? Շնորհավորում ենք մեր տեխնոկրատ աղջիկների թիմին և մեր դպրոցին այս նորարարական հաղթանակի համար! Հուսով ենք, որ այս ոգևորությունը և հաջողությունները շարունակական կլինեն!! ?

 

Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցի 9դ դասարանի աշակերտուհի Տաթև Մկրտչյանը 2020-2021 ուստարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում ՆԶՊ առարկայից ցուցաբերած արդյունքով արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի ??
? Սրտանց շնորհավորում ենք Տաթևին և իր ուսուցիչներին` նրան մաղթելով նոր նվաճումներ ապագայում!
? Ի դեպ` Տաթևն այն աշակերտն է, որը ակտիվ մասնակցություն ունեցավ “Հավերժ փառք և խոնարհում” նախագծի կայացման մեջ և իր այս նվաճումն էլ նվիրել է զոհված տղաների լույս հիշատակին ?
Մեր դպրոցի թիմը, դառնալով առաջատար 2020-2021թթ. ՆԶՊ օլիմպիադային քաղաքային փուլում, որպես Երևան քաղաքը ներկայացնող թիմ` մայիսի 15 և 16-ին մասնակցեց ՆԶՊ օլիմպիադայի հանրապետական փուլին` դպրոցի զինղեկ Հ. Մելյանի ղեկավարությամբ և էրեբունու ավագ զինղեկ Խ. Խաչատրյանի ուղեկցությամբ։
? Աշակերտները մասնակցեցին 1000 և 500 մետր վազք, կրակային և շարային պատրաստություն, նռնակի նետում, ինքնաձիգի քանդում և հավաքում ձևերում, ինչպես նաև գրեցին թեստային աշխատանք` ընդհանուր թիմային միավորներով զբաղեցնելով 8-րդ տեղը հանրապետությունում։
Մեր դպրոցում ՆԶՊ առարկային միշտ պատշաճ ուշադրություն է դարձվել` կարևորելով դրա անհրաժեշտությունը և անխուսափելիությունը մեր կյանքում։
Այս լուսավոր աշակերտներն են մեր լուսավոր ապագայի հիմնասյուները։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ!

Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցի 9բ դասարանի աշակերտ Ումբրեյան Վարդանը կրկին կրթական նվաճումներ է ունեցել ? Վարդանը մասնակցել է 2020-2021թթ․ հայ գրականություն և ՀԵՊ առարկաների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերին և բարձր միավորներ վաստակել։ Իսկ  Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում կայացած Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադային Վարդանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը։ ?
Մեր դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանը շնորհավորեց Վարդանին և ի նշան նրա` գրականության և ՀԵՊ-ի հանդեպ ունեցած սիրո և աշխատասիրության` իր կողմից նվիրեց արևելահայերեն նոր խմբագրության Աստվածաշունչ մատյան։ ?
Շնորհավորում ենք նաև Վարդանի դասղեկին և ուսուցիչներին, ովքեր անընդհատ սատարել են և աշխատել են նրա հետ և այսօր միասին կիսում են հաջողության բերկրանքը! ?

Երբ խմբակի գործունեությունը խփում է նշանակետին․․․
2020թ.-ի նոյեմբերի 22-ին  ավարտվեց ՀՀ նետաձգության պատանիների առաջնությունը, որին մասնակցում էր մեր դպրոցի նետաձգության խմբակի սան Էրիկ Միրզոյանը, որը տղաների եզրափակիչ փուլում գրավեց առաջին տեղը!!!
Էրիկը դպրոցի նետաձգության առաջին սաներից է` սկսել է պարապել 2016թ.-ից և մեծ պատասխանատվությամբ հաճախում է նետաձգության մարզումներին։
Շնորհավորում ենք Էրիկին և 194 դպրոցի նետաձգության խմբակի ղեկավար և ՀՀ նետաձգության ֆեդերացիայի մարզիչ, սպորտի վարպետ Նունե Վասիլյանին։

Մեր դպրոցի 8բ դասարանի աշակերտ Ումբրեյան Վարդանը մասնակցել է 2019-2020 ուստարվա ՀՀ դպրոցականների Հայ եկեղեցու պատմության առարկայական օլիմպիադային և քաղաքային փուլում արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի։
Շնորհավորում ենք Վարդանին և նրա ուսուցիչներին` մաղթելով նորանոր բարձր արդյունքներ և հաջողություններ!

Նոյեմբերի 23-ին մեր դպրոցում տեղի ունեցավ հանրապետությունում այս տարվա սպորտային միջոցառումներին Էրեբունի վարչական շրջանի դպրոցների մասնակցության արդյունքների ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին շրջանի դպրոցների տնօրենները, ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչները, ինչպես նաև՝ վարչական շրջանի ղեկավար Ա․ Աբրահամյանը։ Սպորտի և կրթության բաժնի առաջատար մասնագետ Մ․ Օխիկյանը ներկայացրեց արդյունքները։ Բոլոր մասնակից դպրոցներին համայնքապետարանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ 3-րդ, 2-րդ և 1-ին տեղերը զբաղեցրած դպրոցները ստացան գավաթներ և մրցանակներ։

Մեծ ուրախությամբ և հպարտությամբ ուզում ենք հայտնել, որ մեր՝ թիվ 194 հիմնական դպրոցը համարվեց տարվա լավագույն սպրորտային դպրոց, քանի որ հանրապետական մրցումների տարբեր մրցաձևերում զբաղեցրել է 5 առաջին և մեկ երկրորդ տեղ!!!
Նորից և կրկին շնորհավորում ենք բոլորիս և բոլոր մասնակիցներին և ուսուցիչներին, մաղթում բարձր և անկոտրում ոգի ու էլ ավելի մեծ նվաճումներ և հաղթանակներ!!!

2019թ․-ին ՀՀ նետաձգության ֆեդերացիայի և 194 դպրոցի նետաձգության խմբակի ղեկավար, սպորտի վարպետ Նունե Վասիլյանի նախաձեռնությամբ ուսուցչի տոնին նվիրված անցկացվեց “Դիպուկ նետաձիգ” նետաձգության մրցույթ Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների խմբակների սաների միջև:
Ուրախ ենք հայտնել, որ մեր դպրոցի 8գ և 5զ դասարանների աշակերտներ Միրզոյան էրիկը և Ոսկանյան Կամոն իրենց տարիքային խմբերում գրավել են առաջին տեղը !!!
Մենք մեծ սիրով ենք մեր դպրոցում հյուրընկալում այս յուրահատուկ սպորտաձևի խմբակը և շնորհավորում ենք մրցույթի բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և մեր հաղթանակած աշակերտներին!!!

2018թ․-ի մարտի 15-ին մեր դպրոցն իր տանիքի տակ էր հյուրընկալել ՀՀ Էրեբունի վարչական շրջանի հանրակրթական դպրոցների 1–3–րդ և 4–7–րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլի մրցումները, որոնց մասնակցում էին նաև մեր դպրոցի թիմերը՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհիներ Լ. Խորենյանի և Վ. Աբովյանի ղեկավարությամբ:
4 տարբեր վարժություններում միավորներ կուտակելով՝ բոլոր աշակերտները մինչև վերջին ուժերի սպառումը համառ պայքարում էին հաղթանակի համար: Արդյունքում՝ 1-3-րդ դասարանների թիմերում մեր դպրոցի թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ 4-7-րդ դասարանների թիմերում մեր թիմը գրավեց 1-ին տեղը՝ այդպիսով վաստակելով հանրապետական փուլին մասնակցելու ուղեգիր!
Անչափ ուրախ ենք և շնորհավորում ենք՝ մաղթելով մեծ հաջողություն հանրապետական փուլում!

2018թ․-ի մայիսի 30-ին Երևանի “Սպարտակ”՚ մարզական ընկերության մարզադաշտում կայացած՝ 1-6-րդ դասարանցիների թեթև աթլետիկա մարզաձևի “Ազգային ժողովի գավաթի”՚ խաղարկության Երևան քաղաքի առաջնությանը մեր դպրոցի հավաքական թիմն իր մրցելույթներով գրանցել է ապշեցուցիչ արդյունք և պարտության է մատնել Երևանի 12 վարչական շրջանների թիմերի բոլոր մրցակիցներին!!! Ընդհանուր թիմային հաշվարկով մեր դպրոցի թիմը գրավել է առաջին տեղը` հետևյալ անհատական արդյունքներով.
1-ին դաս. – առաջին տեղ
2-րդ դաս.- առաջին տեղ
3-րդ դաս.- առաջին տեղ
4-րդ դաս.- առաջին տեղ
5-րդ դաս.- երկրորդ տեղ
6-րդ դաս.- առաջին տեղ

Ահա այսպիսի նվեր մեր աշակերտների կողմից բոլորիս՝ իրենց պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ!

Շա՜տ ապրեք, սիրելի՛ մարզիկներ, և, իհարկե, ֆիզկուլտուրայի մեր սիրելի ուսուցիչնե՛ր, ձեր գործին անսահման նվիրվածությունը միշտ տալիս է իր արդյունքները! Շնորհակալ ենք մեր դպրոցին նման հաղթանակ պարգևելու և գավաթների շարքը բազմապատկելու համար!

ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի երկրորդ փուլում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների միջև անցկացվող շախմատի մրցաշարում մեր դպրոցի հավաքական թիմը գրավել է 1-ին պատվավոր տեղը և մեր համայնքը կներկայացնի առաջնության քաղաքային փուլում!!!

Մեր դպրոցի տնօրեն տիկին Ն. Մանուկյանը շնորհավորեց հաղթական մեր թիմին ու շախմատի ուսուցիչ և թիմի մարզիչ Տ. Սահակյանին և շնորհակալություն հայտնեց այս հաղթանակի համար՝ փոքրիկ շախմատիստներին նվիրելով Վահան Տերյանի երկերի ժողովածուներն ու սկավառակները:

Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին! Առա՜ջ դեպի նոր հաղթանակներ!!!

2017թ.-ի “Ազգային ժողովի գավաթի” խաղարկության դպրոցականների քաղաքային փուլում մեր դպրոցի 6դ դասարանի աշակերտներն արժանացել են 1-ին պատվավոր մրցանակին՝ իրենց հետ բերելով հերթական հաղթական գավաթը: Շնորհավորում ենք մասնակից աշակերտներին և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ. Խորենյանին, մաղթում նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ՝ հիշելով “Mens sana in corpore sano” – “Առողջ մարմնում՝ առողջ ոգի” !!!

Մեր դպրոցի 6գ դասարանի աշակերտուհի Դիանա Միքայելյանը մասնակցել է “Ընթերցման օլիմպիադա – 2017” մրցույթին և հանրապետական փուլում նվաճել է 1-ին տեղը։ Շնորհավորում ենք Դիանային և հայոց լեզվի ուսուցչուհի Կ․ Դարբինյանին, ինչպես նաև՝ մեր դպրոցին՝ հերթական հաջողության համար։ Մաղթում ենք էլ ավելի մեծ նվաճումներ մեծ կյանքում!

2017թ․-ի մայիսին մեր դպրոցի մարզական թիմը մասնակցել է Հայաստանի և Ղարաբաղի հանրակրթական դպրոցների՝ 1-7 դասարանների սպորտլանդիային և զբաղեցրել է առաջին տեղը: Հաղթանակած աշակերտներին շնորհավորեցին և նվերներով պարգևատրեցին Էրեբունի թաղապետարանի կրթության և սպորտի բաժնի ներկայացուցիչները:
Շնորհավորում ենք ֆիզկուլտուրայի ուսուցչուհիներ Լ. Խորենյանին և Վ. Աբովյանին ու մասնակից աշակերտներին և շնորհակալ ենք՝ իրենց լավ մարզավիճակով, պատրաստակամությամբ և անկոտրուն ոգով դպրոցի հաղթանակների ու գավաթների կողքին ևս մեկը ավելացնելու համար!

Նորություններ

Ծանոթացեք դպրոցի անցուդարձին

Հայտարարություն

Հայտարարվում  է  մրցույթ  Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ.  194  հիմնական  դպրոց  ՊՈԱԿ-ի   անգլերեն լեզվի  (30 ժամ),   երաժշտության (17 ժամ)  և ինֆորմատիկա (8 ժամ) առարկաների  թափուր  տեղերի  համար: Մրցույթն [Կարդալ ավելին․․․]

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա առարկայի (22 դասաժամ) եւ մաթեմատիկա առարկայի 10 դասաժամ) թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու [Կարդալ ավելին․․․]

Հայտարարություն

          Հայտարարվում  է  մրցույթ  Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ.  194  հիմնական  դպրոց  ՊՈԱԿ-ի   ֆիզկուլտուրա առարկայի (22 դասաժամ) թափուր  տեղի  համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: [Կարդալ ավելին․․․]

Մեր դպրոցը՝ Ձմեռ Պապ Ներքին Խնձորեսկի դպրոցի համար

Լավագույն ավանդույթները շարունակվում են․․․ 2023թ-ին ևս մենք շարունակեցինք դեռևս 2019թ.-ին աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված նախաձեռնությունը` «Մեր դպրոցը` Ձմեռ Պապ», որի ժամանակ նվերների տուփեր ենք պատրաստում սահմանային գյուղի [Կարդալ ավելին․․․]