📢 Քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում 2022թ․-ի մարտի 11-ին դպրոցում կազմակերպվեց ուսումնական «Օդային տագնապ»` թշնամու կողմից պայմանական օդային հարձակման պայմաններում գործնականում բարելավելու դպրոցի աշակերտների և անձնակազմի՝ վտանգի դեպքում համակարգված և կազմակերպված գործելու հմտությունները և պատրաստականությունը:
📢 Շչակի ազդարարումից անմիջապես հետո կատարվեց աշակերտների և անձնակազմի պատսպարում ապաստարաններում` դպրոցի դահլիճներում։
✅ Անձնակազմի և աշակերտների հետ ևս մեկ անգամ նախօրոք կազմակերպվել էին «Օդային տագնապ ազդանշանի դեպքում աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը և տարհանումը» թեմայով հանդիպումներ, ուստի յուրաքանչյուր դասարան և աշխատակից տեղյակ էր տագնապի դեպքում իր գործողությունների հերթականությունից։
✅ Անձնակազմից կազմավորված փրկարարական, հրդեհաշիջման, հետախուզական, հասարակական կարգի պահպանման և առաջին բուժօգնության կազմավորումներն ակտիվ ու նպատակային գործեցին պայմանական վտանգի իրավիճակում և կատարելագործեցին իրենց հմտությունները:
✅Աշակերտները կարողացան իրենց ճիշտ պահել, պայմանական վնասվելու դեպքում ցուցաբերեցին ինքնօգնություն և փոխօգնություն։
✅ Դպրոցի զինղեկ, քաղպաշտպանության շտաբի պետ Հ. Մելյանը քաղպաշտպանության պետին՝ տնօրեն Ն. Մանուկյանին զեկուցեց իրականացրած գործողությունների մասին։ Քննարկվեց իրադարձությունների ընթացքը, կատարվեց ամփոփում և հայտարարվեց վարժանքի ավարտը:
✅ Ուսումնավարժանքին ներկա էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Անահիտ Բրուտյանը և առաջատար մասնագետ Մկրտիչ Դանիելյանը, ովքեր բարձր գնահատեցին ուսումնավարժանքի կազմակերպվածությունը և պատրաստականությունը։
✅ «Ով իրազեկված է, նա պաշտպանված է» նշանաբանի կշիռն ակներև է դառնում հենց նմանատիպ հատուկ տակտիկական ուսումնավարժանքների ժամանակ։