?«Մարդիկ, որոնք մոռացել են իրենց անցյալը, իրավունք չունեն ապագայի»
Պլատոն
? Այսպես է սկսվում «Տերտերի աղջիկը» գիրքը, որը մեր դպրոցի պատմության ուսուցչուհի Վ. Բադալյանի և իր դասղեկական` 8ա դասարանի մեծ նախագծային աշխատանքի արդյունքն է, որն այսօր հանդիսավոր կերպով ամփոփեցին անչափ հուզիչ միջոցառմամբ։
♦️Միջոցառման մեջ բազում խորհրդանշական անցումներով` կոտորածից մինչև վերածնունդ բեմականացրին գրքում ներկայացվող` 8ա դասարանի աշակերտուհի Էլեն Մխիթարյանի՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների պատմությունը, որը սկսել էին հավաքագրել` մասնակցելու «Արմատ և Ծիլ» նախագծի մրցույթին, սակայն շուտով հասկացել էին, որ այն կարող է վերածվել ինքնուրույն ամբողջական նախագծի։
♦️ Այդպես էլ արեցին. արխիվներից փորփրեցին ու գտան փաստագրական տվյալներ, դրանց ավելացրեցին ընտանեկան վերապատումը և գեղարվեստական հպումով մեկ գրքույկի մեջ ամբողջացրեցին իրենց դասընկերուհու մեծ տատի պատմությունը։
? Գրքույկի տպագրված օրինակները նվիրեցին միջոցառմանը ներկա հյուրերին, իսկ թվային տարբերակը հասանելի է մեր կայքում, այն կարող եք ընթերցել այս հղումով ?
✅ Սա նախագծային ուսուցման և դրա հաջող արդյունքի փայլուն օրինակ է, որի առիթով կրկին շնորհավորում ենք ընկեր Բադալյանին և իր աշակերտներին ?