ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այցելեց Երևանի թիվ 194 հիմնական դպրոց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ալեքսանյանը սկզբում ծանոթացավ դպրոցի մարզադահլիճին, եղավ պատմության թանգարանում և վերջում պատասխանեց աշակերտների հարցերին: Գյումրեցի մարզիկը հիշեց իր դպրոցական տարիները` միևնույն ժամանակ շեշտելով, որ դպրոցում իր սիրած առարկան մաթեմատիկան էր: «Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ էի: Միշտ պատրաստ եմ երեխաների հետ հանդիպել և զրուցել, օգնել ապագա սերնդին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ալեքսանյանը: