2018թ․-ի մարտի 23-ին՝ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, մեր դպրոցում մեծ խանդավառությամբ տեղի ունեցավ ձեռնարկատիրական նախաձեռնության առաջին տոնավաճառը! ????️??
Բոլոր դասարանները եռանդուն կերպով պատրաստվել էին ցուցահանդես-վաճառքին, որպեսզի հնարավորինս գեղեցիկ իրեր և մթերքներ առաջարկեին գնորդներին: “Էստի համեցեք” կանչելուց մինչև գնի սակարկում՝ համոզելով անգամ մեր դպրոցի տնօրեն տիկին Մանուկյանին գնել իրենց աշխատանքները, թեպետ` վերջինս էլ, առաջինն օրինակ ծառայելով, մեծ պատրաստակամությամբ գնեց տարբեր դասարանների աշակերտների աշխատանքները, իսկ դրանից աշակերտների ոգևորությունն ու հրճվանքը անչափելի էր դառնում
Բոլոր դասարանները գրեթե ամբողջությամբ վաճառեցին իրենց աշխատանքները: Եվ քանի որ թե՛ ծնողների, թե՛ աշակերտների ոգևորությունն անսահման մեծ էր, նման ձեռնարկատիրական տոնավաճառները կունենան շարունակական բնույթ, ինչի շնորհիվ դպրոցական առարկաների հետ զուգահեռ աշակերտներն իրենց փորձով նաև կյուրացնեն սեփական աշխատանքով գումար վաստակելու հնարքները, կհասկանան, թե ինչպես գնահատել և ծախսել սեփական քրտինքով վաստակած գումարը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից դասարաններին, ուսուցիչներին և ծնողներին իրենց խանդավառ և ակտիվ մասնակցության համար: