2019թ․-ի փետրվարի 11-ին մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ․ Աթոյանի նախաձեռնությամբ դպրոցում անցկացվեց Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված ասմունքի ներդպրոցական մրցույթ 5-9րդ դասարանների աշակերտների համար։ Մրցույթին հայտագրված շուրջ 60 աշակերտ մասնակցեց նախընտրական փուլին, որի արդյունքում ընտրված 20 աշակերտ մասնակցեց եզրափակիչ փուլին։ Դպրոցի անձնակազմից և ուսուցիչներից բաղկացած գնահատող ժյուրին յուրաքանչյուր դասարանից ընտրեց մեկական լավագույն ասմունքող աշակերտի, որոնք մասնակցություն կունենան առաջիկայում դպրոցում սպասվող միջոցառումներին։