Մրցույթի հայտարարություն

«ԵՐԵՎԱՆԻ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ 194 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

տնօրենի թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի №319-Ն որոշմամբ  հաստատված  պետական հանրակրթական ուսումնական  հաստատության  տնօրենի  ընտրության (նշանակման)  կարգի  (վերջին փոփոխությունը  կատարված  27.08.2021 թ. ՀՀ կառավարության թիվ 1380-Ն որոշմամբ)  համաձայն   «Երևանի  Ա․ Հովհաննիսյանի  անվան  հ․ 194  հիմնական  դպրոց»  ՊՈԱԿ-ի  կառավարման  խորհուրդը  հայտարարում  է  մրցույթ  հաստատության  տնօրենի  պաշտոնի  թափուր  տեղը  զբաղեցնելու  համար:

  1. Հաստատության տնօրենիպաշտոնի համար անցկացվող  մրցույթին  մասնակցելու  պարտադիր  պայմաններն  են՝
    • ՀՀ քաղաքացիությունը
    • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
  1. Մրցույթին մասնակցելու  համար  հավակնորդը   ներկայացնում  է՝
    • դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
    • Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ

նույնականացման քարտի  պատճեն.

  • հաստատության ղեկավարման  իրավունքի  հավաստագրի  պատճեն
  • տվյալ հաստատության զարգացման ծրագիրը  թղթային  և  էլեկտրոնային  տարբերակներով
  • Ինքնակենսագրություն։

Փաստաթղթերի  պատճենները  պետք  է  ներկայացնել  բնօրինակների  հետ:

Փաստաթղթերն  ընդունվում  են  «Երևանի  Ա․ Հովհաննիսյանի  անվան  հ․ 194  հիմնական  դպրոց»  ՊՈԱԿ-ում  2021 թվականի  սեպտեմբերի  22-ից  մինչև  2021 թվականի  հոկտեմբերի 11-ը  ներառյալ,  ամեն  օր  ժամը  900-ից  մինչև  1530-ը,  բացի  հանգստյան  (շաբաթ,  կիրակի)  և  օրենքով  սահմանված  ոչ  աշխատանքային՝  տոնական  և  հիշատակի  օրերից:

Մրցույթը  տեղի  կունենա  2021 թվականի  հոկտեմբերի  25-ին  ժամը՝  1400-ին  Երևանի  Ա․ Հովհաննիսյանի  անվան  հ․ 194 հիմնական դպրոցում՝   ք. Երևան, Նոր Արեշ 7   փողոց,  1  հասցեում:

Տեղեկությունների  համար  դիմել՝              

ֆիքսված հեռ.                   +37410 453920

բջջային հեռախոս           +37499 097515

էլեկտրոնային փոստ՝        school.194@mail.ru

պաշտոնական կայք՝            194school.org