✅ Այս տարի փետրվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց տոնը՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։

✊Այս տոնին ընդառաջ մեր դպրոցում մի կարևոր անկյուն ևս ավելացավ, որը մեր ինքնության հաղթանակի ու հաղթական կամքի խորհրդանիշն է։

✅ Գրիգոր Խանջյանի «Վարդանանքը» հայ կերպարվեստի պատմության մեջ մեր ժողովրդի հերոսական ժամանակաշրջաններից մեկը պատկերող առաջին մեծաչափ գործն է, որը “Հայոց այբուբենի ստեղծումը”, “Վարդանանց ճակատամարտը” և “Հայաստանի վերածնունդը” եռամաս որմնանկարի մի մեծ ու արժեքավոր մասն է։ Այն կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» խորհուրդը, որը պետք է կարևոր, ուսուցողական ու պարտավորեցնող լինի աշակերտների համար։

? 7ա դասարանի և հայոց պատմություն ու եկեղեցու պատմություն առարկաների ուսուցչուհի Վ․ Բադալյանի դասը հավատի ու հայրենիքի պաշտպաններին էր նվիրված, և օրվա խորհրդի այս յուրահատուկ մատուցմամբ նրանք ազդարարում են մեր այս հաղթական անկյան բացումը՝ իբրև նոր հաղթանակների սկիզբ։

❤️ Մեր խորին երախտիքն ենք հայտնում Cafesjian Center for the Arts (Cascade complex) Գաֆէսճեան արվեստի կենտրոնին և Գրիգոր Խանջյանի ընտանիքին որմնանկարի տպագրական ֆայլի և դրա օգտագործման թույլտվության համար։

? «Վասն հաւատոյ և վասն հայրենեաց»:

https://fb.watch/boeYbq_aUO/