Մարտի 4-ին դպրոցում իսկական իրարանցում էր` 6գ և 6դ դասարանները ողջ դպրոցում սկսել էին “Գանձերի որս” ??
♻️ Մեր դպրոցում թափոնների տեսակավորումը կազմակերպող ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության ներկայացուցիչներ Օֆելիայի և Նարեի հետ աշակերտները խաղացին “Quest” , որի թեման հենց թափոնների կառավարմանն էր վերաբերում։
? Դպրոցի տարբեր դասարաններում “Կարմիր վիշապներ” և “Սպիտակ վագրեր” թիմերին բազմաբնույթ փորձություններ ու խաղեր էին սպասում, որոնց կազմակերպման համար օգնում էր մեր դպրոցի 9-րդ դասարանների կամավոր աղջիկների խումբը։
❓Հարցերին ճիշտ պատասխանող թիմը վաստակում էր քարտեզից հուշող մաս, որոնց համադրմամբ պետք է գտնեին թաքնված գանձը։ Պայքարն այնքան թեժ էր, որ անգամ դասղեկներ Ա. Զիրոյանը և Մ. Պետրոսյանը միացան խաղին ?
?️ Խաղի ավարտին 6դ դասարանը կարողացավ շուտ կողմնորոշվել և առաջինը գտավ թաքնված “գանձը”։ ? Սակայն կարևոր էր այն, որ հաղթանակի մտքով տարված` աշակերտները չնկատեցին էլ, թե ինչպես բոլորով ձեռք բերեցին իրական “գանձը”. խաղալուն զուգահեռ նրանք ակամայից ձեռք բերեցին բնապահպանությանը և թափոնի տեսակավորմանը վերաբերող նոր ու անհրաժեշտ գիտելիքներ ?
? ISSD կազմակերպության կողմից 2 թիմերն էլ արժանացան մրցանակների` կոմպուստացված հողով ու ծաղիկների սերմերով ծաղկամաններ և էկո-պայուսակներ ??️
❤️ Մեր շնորհակալությունն ենք հայտնում “Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ” հկ-ին, աշխատակիցներ Օֆելիային և Նարեին մեր դպրոցի հետ այս հետաքրքիր միջոցառումն անցկացնելու համար։
♻️? Մենք էլ մեր հերթին խոստանում ենք շարունակել թափոնների տեսակավորումը և հավաքագրումը, որովհետև մենք հոգում ենք բնության և մեր շրջակա միջավայրի մասին։