♻️ Մարտի 28-ին սիրով մասնակցեցինք ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության 5 ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ի թիվս ևս 4 դպրոցների Երևանից և մարզերից` ցուցահանդեսում ներկայացրեցինք մեր դպրոցի տարբեր դասարանների աշակերտների` տեխնոլոգիայի դասաժամերին թափոնից պատրաստված աշխատանքները, որոնք կազմակերպության տնօրեն Մխիթար Ավետիսյանը նախընտրեց անվանել «արժեքներ» ?
✅ Հատուկ ընդունելությանը ելույթով խոսեց նաև մեր դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, ով կարևորեց դպրոցի և կազմակերպության ակտիվ համագործակցությունը, նշեց, որ կազմակերպության «Recycle it!» թափոնի տեսակավորման ծրագրին 2019թ.-ից ի վեր միանալու արդյունքում դպրոցը բազմաթիվ միջոցառումների և մրցույթների է մասնակցել, ինչն էլ դպրոցի համար ինքնին խթան է հանդիսանում` դպրոցում ինքնուրույն նոր բնապահպանական միջոցառումներ կազմակերպելու և թափոնի տեսակավորման մշակույթը դպրոցական համայնքում ամրապնդելու համար ?

? Եվս մեկ անգամ շնորհավորում ենք «Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» հկ-ին 5 ամյա տարեդարձի առթիվ, մաղթում երկարատև և արդյունավետ գործունեություն և նորանոր համագործակցություններ ?