?? Ֆրանկոֆոնիայի օրերը մեր դպրոցում սպասված և սիրված են, քանի որ դրանք միշտ անցնում են ուրախ, գունագեղ և երաժշտաթատերական։ Այն նաև թույլ է տալիս արժևորել Հայաստանի և ֆրանսիայի միջև բարեկամությունը և համագործակցային աշխատանքը։
? Այս տարի Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանը։
? Անցնող շաբաթը նվիրված էր ֆրանկոֆոնիային։
Բեմում մադամ Է. Ղազարյանի` տարբեր դասարանների աշակերտներն էին, որոնք իրենց ֆրանսիական երգով ու պարով գրավեցին անգամ ոչ ֆրանկոֆոն հանդիսականներին։ Նրանք բեմականացրեցին «Քնած գեղեցկուհին» և «Կիկոսի մահը» հեքիաթները։ Վերջինս անչափ գրավիչ էր լսել և նաև զվարճալի էր դիտել ֆրանսերենով։
?️ Իսկ մեր դպրոցում ֆրանկոֆոնիայի օրերի խորագիրն է «Մենք այս մոլորակի վաղվա տերերն ենք և խաղաղություն ենք ուզում»?️։ Այդ հուզիչ ուղերձով էլ ավարտեցին գեղեցիկ միջոցառումը։
https://www.facebook.com/100063776253741/videos/pcb.371726201629919/1401170640323719
?? Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շաբաթը շարունակեցին ֆրանսերենի ուսուցչուհիներ Տ. Գևորգյանը և Լ. Զորյանը։
? Ֆրանսերենով երգ ու պարով համեմված բեմականացնելով «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ու ժամանակակից մոտիվներով «Կարմիր գլխարկը» հեքիաթները` ուսուցիչների և աշակերտների ուղերձը նույնն էր` խաղաղություն ?️ չէ՞ որ բոլոր հեքիաթներում բարին է հաղթում։
? Իսկ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներում հաղթում են բոլորը` և’ մասնակիցները, և’ հանդիսականները, քանզի ստանում են նոր փորձառություն, աշխատում են համագործակցելով և, վերջիվերջո, խոսում են «սիրո լեզվով» ?