Հայտարարվում է մրցույթ` «Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

– դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3×4

չափի,

– բարձրագույն կրթությունը հավաստող

փաստաթուղթ (դիպլոմ),

– անձը հաստատող փաստաթուղթ,

– «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

– ինքնակենսագրություն (Ձեւ 5),

– այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,

– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

– որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

  Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին` ժամը 14:00-ին, Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում: