Ինչպես գիտեք` 2021-20222թթ․ ուստարում մեր դպրոցն ակտիվորեն մասնակցեց ImDproc կրթական կայքի և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության համագործակցությամբ կազմակերպված մաթեմատիկայի համադասարանային և համադպրոցական մրցույթին՝ ՀՀ 64 դպրոցների և 198 դասարանների միջև։
Մեր դպրոցի կողմից մասնակցող 8 դասարաններից երկուսը` ներկայիս 7գ և 5դ դասարաններն իրենց արդյունքներով հայտնվեցին տվյալ տարիքային խմբերի լավագույն տասնյակում։
Սեպտեմբերի 23-ին մեր դպրոցում էին «ԻմԴպրոց» կայքի ներկայացուցիչները, ովքեր լավագույն դասարանների աշակերտներին հանձնեցին մրցույթի մասնակցության պատվոգրերը և ազդարարեցին այս ուստարվա նոր մրցույթի սկիզբը` նաև շնորհակալություն հայտնելով դասվար Արմինե Սիմոնյանին և մաթեմատիկայի ուսուցչուհի Արուսյակ Մուրադյանին իրենց ժամանակի և ջանքերի նվիրումով այս արդյունքին հասնելու համար
Նկատելով, որ կայքում աշխատանքի արդյունքում աշակերտների ուսման արդյունավետությունն իրապես բարձրանում է` տնօրեն Նունե Մանուկյանը ոգևորեց աշակերտներին` այս տարի ևս ակտիվորեն մասնակցելու մրցույթին և գրավելու գլխավոր մրցանակը` դասարանային այցելություն «Երևան պարկ» զվարճանքի այգի
Իսկ իր կողմից սահմանեց լրացուցիչ մրցանակ ներդպրոցական մակարդակում լավագույն արդյունք գրանցած դասարանի և ուսուցչի համար
Ուրեմն` սկսում ենք պատրաստվել ու մասնակցել! Հաջողություն ենք մաղթում մասնակից բոլոր դասարաններին և ուսուցիչներին!