Այոոոոոոոո~ ???
Մենք դա արեցիիիինք ?
Հաղթանաաաաակ ???
Ահա այսպե~ս` մեծից փոքր, տնօրենից մինչև ամենափոքր աշակերտը 3 ամիս շարունակ միահամուռ ուժերով հետևողականորեն ու ջանասիրաբար հավաքեցինք, տեսակավորեցինք և վերամշակման հանձնեցինք ահռելի մեծ քանակությամբ պլաստիկ և թուղթ` մասնակցելով ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Աշխարհն առանց թափոնների» մրցույթին, որի արդյունքներն ամփոփվեցին 2022թ.-ի դետեմբերի 14-ին։
Այսպիսով՝ շուրջ 70 դպրոցների մեջ մեկ աշակերտի հաշվով «Ամենաշատ թուղթ հավաքագրած դպրոց» անվանակարգում մեր դպրոցը ճանաչվեց հաղթող ???
Իսկ մրցանակն է որոշակի դրամական միավորի սահմանում դպրոցին անհրաժեշտ միջոցի ձեռքբերում ?
Հաղթանակի հավաստագիրը ստացավ մեր դպրոցի աշակերտական խորհրդի ներկայացուցիչ Էլեն Օսիպովան, ով այսքան ժամանակ կազմակերպում էր հավաքագրման աշխատանքը, կշռում էր հանձնած թափոնները և գրանցում` այդպես ոգևորելով բոլորին, ինչի համար հատուկ շնորհակալ ենք էլենին ?
Կազմակերպության ներկայացուցիչները ևս հայտնեցին իրենց զարմանքը, թե մեր դպրոցը որքան ակտիվ էր հավաքագրում թափոնը և ամեն անգամ միայն մեծ մեքենաներով էր հնարավոր լինում տեղափոխել կուտակածը, քանզի մեր աշակերտները ոչ միայն տներից, այլև դպրոցի հարակից տարածքների խանութներից ևս հավաքում էին դուրս նետած թափոնը, ինչի շնորհիվ այս նախաձեռնությունն ունեցավ համայնքային ազդեցություն ևս!
❤️ Շնորհակալություն ենք հայտնում «Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» կազմակերպությանը բնապահպանական այս ոգևորիչ նախաձեռնության համար։
❤️ Ինչպես նաև շնորհակալ ենք մեր դպրոցական ողջ համայնքին այս մրցույթում մեծ ներգրավվածություն ցուցաբերելու համար։ Ձեր հանձնած ամեն մի պլաստիկ շիշն ու թուղթը բերեցին ցանկալի արդյունքին, որովհետև միայն գյուղ կանգնելով է գերան կոտրվում, իսկ մեր «գերանը» դպրոցում և համայնքում բնապահպանական գիտակցություն և պատասխանատվություն ձևավորելն է, ինչն էլ միասին կարողացանք անել` հավաքագրելով 4️⃣ տոննայից ավել թափոն ?
♻️ Տեսե~ք, թե մեր ջանքերի շնորհիվ ինչ քանակությամբ թափոն չի հայտնվի աղբանոցներում որպես աղբ, այլ կուղարկվի վերամշակման և կվերածվի նոր ապրանքների։

✅ Եվ, իհարկե, անկախ մրցույթներից` շարունակում ենք տեսակավորել թուղթն ու պլաստիկը, որովհետև մենք հոգ ենք տանում մեր շրջակա միջավայրի մասին ?