Պատմության ուսուցչուհի Մերի Ղանդիլյանը կիսվում է ուսուցչի վերապատրաստման համար գրված իր հետազոտական աշխատանքով։

Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում,
այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում։
Գ․ Նժդեհ

Ուզում եմ ներկայացնել հայ մեծանուն զորավար, Լեռնահայաստանի սպարապետ, հրապարակախոս, պետական գործիչ և ազգային մտքի ռահվիրա Գարեգին նժդեհին։ Այս աշխատանքի մեջ հանգամանալից կերպով վեր են հանվում «Գարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը»։

Ինչպես ամեն ճշմարիտ առաջնորդ Նժդեհը մշտապես գտնվել է իր ժողովրդի կողքին։ Երբ Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր) զինվորական ղեկավարության շրջանում իշխում էին խուճապային տրամադրությունները, իսկ հուսահատված զինվորները բռնել էին նահանջի ճանապարհը, Նժդեհը հանդիսացավ այն ոգևորիչ ուժը, որն իր հմայիչ խոսքով առաջնորդեց բարոյալքված բանակը դեպի ճակատ, դեպի ազատություն և հաղթանակ։
Նժդեհի ռազմական, կազմակերպչական, մարտավարական բարձր կարողություններն արտահայտվեցին դեռ Բալկանյան պատերազմի տարիներին, որտեղ նա Զորավար Անդրանիկի հետ, Բուլղարական բանակի կողքին, ղեկավարում էր հայկական կամավորական ջոկատը։ Սակայն պետք է խոստովանել, որ նժդեհի ռազմական բացառիկ տաղանդը իր ամբողջ փայլով դրսևորվեց Սյունիքի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։

Սխալված չենք լինի, եթե ասենք՝ չլիներ Նժդեհի և նրա հերոս զինվորների սխրագործությունը Սյունիքում, չէր լինի նայև հայկական այդ երկրամասը մերօրյա Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես, թեկուզ որպես խորհրդային հանրապետություն։ Հայրենիքին և հայությանը անմնացորդ նվիրվածությամբ Նժդեհը ծառայեց նաև գտնվելով տարագրության մեջ։

Սյունիքում շարունակեց իր հայապահպան գործունեությունն արդեն քարոզչական ճակատում՝ ճանապարհ բանալով հայ նորահաս սերունդն ուրացումից, անվերահաս ձուլումից փրկելու և հայրենասեր դարձնելու համար։

Ահա հենց այդ հիմնախնդիրների լուծմանն էին միտված անցյալ դարի 30-ական թվականին նրա կողմից նախատեսված Ցեղակրոն շարժումը և
գաղափարախոսությունը։ Երբ բռնկվեց երկրորդ համաշխարհային պատերազմը՝ Նժդեհը չմնաց կրավորական դիտորդի դերում և իր ձեռքը վերցրեց գերմանական բանակի գրաված տարածքներում բնակվող հայության փրկության գործը։ Նույնիսկ բանտում Նժդեհը փորձում էր ուղիներ փնտրել Հայրենիքին ծառայելու համար։

Խոսելով Նժդեհի կերպարի և նրա հերոսական կյանքի մասին՝ համոզվում ես նրան իր գաղափարակից Հայկ Սարյանի կողմից տրված բնութագրին․ «Մենք գործ ունենք փոթորկալից անցյալի տեր մի անհատի, հայկական չափանիշներով վերցրած պատմական մի անձնավորության հետ1»։

Գարեգին Նժդեհի ապրած կյանքն ու թողած տեսական ժառանգությունը իրենց խորհրդով մի շտեմարան են մեր սերնդի հայեցի դաստիարակության, նրա՝ Հայրենիքին նվիրվելու և ծառայելու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ։