ՄԱՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

9դ դասարան

Քաղաքում աղմուկ կա ու բոլորին լռել է ստիպում,

Եվ հարց է ծագում՝
Երբ բոլորը լռել են շարունակում,
Այս սոսկալի աղաղակն ինչի՞ց է առաջանում…
Օդը ծանրացել է, երկինքը գորշ դարձել,
Արևն էլ շիկացել է։
Աղմուկ կա, որը ականջներից արյուն է բերում,
Բայց բոլորը լեզուներն ատամների տակ են պահում…
Ճչում է քաղաքը, արտասվում, ոռնում,
Բայց փողոցում սոսկալի լռություն է տիրում։
Ո՜նց կուզեի աղմկալից լռությունն այս խախտել,
Բայց միայն՝ ծիծաղով, երգով, նվագով։
Լռությունը սարսափելի է․
Բոլորի դեմքերի տագնապահար արտահայտությունը զարհուրելի է։
Ուզում եմ լռությունն այս ծիծաղով զավթել,
Վանդակում բանտել ու երբեք բաց չթողնել:
Աղմուկը գնալով ավելի է զորեղանում,
Գետինն աղմուկից դղրդալ է սկսում,
Իսկ մենք ասեղները լռությամբ ենք թելում,
Ու բերանները ամուր կարկատում…
Ինչի՞ց է աղմուկն այս ծագում…
Ո՞վ է անեծքն այս հյուսում…
Ի՞նչն է բերանս կողպում …
Հոգումս ի՞նչը հանգիստ չի գտնում…
Երնեկ լռությունն այս անտանելի
Լիներ արդյունքը մեր անհոգ կյանքի,
Բայց սա մեր հոգու ահազանգն է,
Լեզուն ի զորու չէ այն արտաբերել…
Սա տագնապալից զորեղ նվագ է,
Որն արտասանելիս կսկսեն շուրթերս ճաքել։