Սիրելի դպրոցական համայնք,
Ուրախ ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր դպրոցի գրանցած ևս մեկ հաղթանակով։

Մարտ ամսից մինչ այսօր յուրաքանչյուր շաբաթ մեր դպրոցի աշակերտների խումբը, ղեկավարությամբ կենսաբանության ուսուցչուհի Հ․ Միքայելյանի, մասնակցում էր «Վարդանանք» կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված բնապահպանական հանդիպումների շարքին, որի հիմնական նպատակն էր ուշադրություն դարձնել էկոլոգիական կրթությանը և ձևավորել շրջակա միջավայրի պահպանության էթիկա։

Հանդիպումների շարքն ամփոփվեց «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագիրը կրող աշակերտական աշխատաժողովով։ Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան Երևանի 8 հիմնական և ավագ դպրոցների աշակերտական խմբերը, իսկ ժյուրիի կազմում էին Շրջակա միջավայրի նախարարության և էկոլոգիայի բնագավառում կրթության տարբեր ներկայացուցիչներ։