✅ Մեր դպրոցում անցկացվեց 2023-2024 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը։
Առաջադրված 4 թեկնածուներն էին.
✔️Ավետ Ավետիսյան
✔️Գարիկ Պապոյան
✔️Արսինե Թադևոսյան
✔️էլեն Ղազարյան
✅ 7, 8 և 9-րդ դասարանցիներին թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրային առաջարկները։
?️Այնուհետև փակ քվեարկությամբ աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, իսկ դասարանների աշակերտական ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն ամփոփեց ընտրության արդյունքները։
✅Ձայների առավելությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9բ դասարանի աշակերտ Ավետ Ավետիսյանը!
✅ Առաջադրված բոլոր թեկնածուները կհամալրեն աշխորհրդի կազմը, որից հետո կսկեն իրականացնել իրենց ծրագրերը։
? Շնորհավորում ենք Ավետին և հաջողություն ենք մաղթում մեր նորաստեղծ աշակերտական խորհրդին։ Մեր դպրոցում աշակերտների ձայնը միշտ լսելի է։ Մենք ևս հետամուտ ենք լինելու և օժանդակելու ենք, որպեսզի նրանք կարողանան ակտիվորեն ինքնադրսևորվել և իրականացնել կրթական կյանքը զարգացնելու իրենց ծրագրերը!