Հայտարարվում  է  մրցույթ  Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ. 194  հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի դասվարի (15 դասաժամ) թափուր  տեղի  համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում (Ձև 1),

  • մեկ լուսանկար 3 × 4 չափի,

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,

  • ինքնակենսագրություն, (Ձև 5),

  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,

  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների  հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. նոյեմբերի 13-ից մինչև 2023 թ. նոյեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023թ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան Նոր Արեշ 7փ․1շ․:

Տեղեկությունների համար զանգահարել 45-39-20 հեռախոսահամարով։