✅ Հայտարարվում է մրցույթ Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա առարկայի (22 դասաժամ) եւ մաթեմատիկա առարկայի 10 դասաժամ) թափուր տեղի համար:

✅Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին:

✅Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

🔹 դիմում (Ձեւ 1),
🔹 մեկ լուսանկար 3 × 4 չափի,
🔹 բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
🔹 անձը հաստատող փաստաթուղթ,
🔹 Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
– աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
– գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
🔹ինքնակենսագրություն, (Ձեւ 5),
🔹այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ – ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
🔹 ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
🔹 հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,
🔹 որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

✅Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ
փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

✅Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. մարտի 27-ից մինչեւ 2024թ. ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերի:

✅Մրցույթը տեղի կունենա 2024թ․ ապրիլի 16-ին՝ ժամը 14:30-ին, Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երեւան, Նոր Արեշ 7փ.1շ.:

📞 Տեղեկությունների համար զանգահարել 45-39-20 հեռախոսահամարով։

See less