Մեր «Թափոնիկը» կյանք առավ !!! ????♻️
???? Սիրելի դպրոցական համայնք, ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր դպրոցի և ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության համագործակցության արդյունքում ստեղծված «Թափոնիկ» էկոկրթական սեղանի խաղը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2024թ․-ի ապրիլի 25-ին մեր դպրոցում։
???? Տեսակավորման խաղի ստեղծման գաղափարը մեր աշակերտների մոտ ծագել էր դեռևս նախորդ տարի, և քանի որ «ISSD» կազմակերպության հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք նույնպես նման գաղափար ունեն, ուստի որոշեցինք միավորել ուժերը և խաղը ստեղծել համագործակցությամբ։
???? Այդպիսով՝ մեկ տարի առաջ մեր դպրոցի 5 աշակերտից կազմված խումբը մեր դպրոցի էլեկտրոնային կառավարման և դասավանդման մասնագետ Զառա Գևորգյանի հետ սկսեց աշխատանքը խաղի վրա։ Նրանք են՝ 9ա դասարանից Էլեն Իվանյանը✅, Գարիկ Պապոյանը✅, Սառա Տիրացվյանը✅, Անահիտ Մովսեսյանը✅, որոնք կազմակերպության ներկայացուցիչ Օֆելյա Սարգսյանի և մեր դպրոցի էլեկտրոնային կառավարման և դասավանդման մասնագետ Զառա Գևորգյանի հետ մշակեցին խաղի կոնցեպտը, տվեցին անուն, մտածեցին դիզայնը, կանոնները։ ???? Իսկ խաղի խորհրդանիշ ջրարջի կերպարն ամբողջապես նկարեց-ստեղծեց 8դ դասարանի աշակերտուհի Թենի Գրիգորյանը✅։
???? Մեր «Թափոնիկն» առաջարկում է ինչպես զվարճանք, այնպես էլ արժեքավոր պատկերացումներ թափոնների ճիշտ տեսակավորման պրակտիկայի վերաբերյալ: Խաղի նպատակն է 5-8 տարեկան երեխաների մեջ ավելի կանաչ ապրելակերպ սերմանել, երիտասարդ տարիքից խթանել բնապահպանական գիտակցությունը, ինչպես նաև նպաստել խոսքի զարգացմանն ու հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով նոր բառեր սովորելուն։ ♻️

✅ Խաղի շնորհանդեսին կազմակերպեցինք ցուցադրական խաղ 2դ դասարանի փոքրիկների հետ, որոնք դասվար Ա. Սիմոնյան հետ արդեն բնապահպանական և տեսակավորման թեմայով դասեր էին ունեցել, շուտ ըմբռնեցին խաղի իմաստը և կարողացան ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ տեսակավորել թափոններով քարտերը։

???? Շնորհանդեսին ներկա էր նաև «ISSD» կազմակերպության համահիմնադիր Իրինա Մկրտչյանը, որը նշեց, որ մեր դպրոցն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տեսակավորման մշակույթի ձևավորման ոլորտում, ուրախ է այս համագործակցության և նման արդյունքի համար, ինչպես նաև նոր համագործակցության առաջարկ արեց, որը սիրով ընդունում ենք։
???? ???? Շնորհավորում ենք մեր դպրոցին և խաղի ստեղծման թիմին ևս մեկ աննախադեպ ու կարևոր նախագծի իրականացման կապակցությամբ։
✅ Իսկ «Թափոնիկ» խաղն արդեն մեր դպրոցի գրադարանում է, և ուսուցիչները կարող են վերցնել ու իրենց դասարանների հետ խաղալ այս գունագեղ, կրթող և զվարճալի խաղը։
???? Թափոնիկ – սովորենք տեսակավորել միասին ♻️