Սիրելի դպրոցական համաաաա՜աաայնք, մենք կրկին դա արեցինք ????????????????
♻️ Ինչպես գիտեք` 2024թ․-ի նոյեմբեր ամսին մենք նորից միացանք ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության, Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality -ի հայտարարած «Աշխարհն առանց թափոնների»` թափոնների հավաքագրման մրցույթին և 2 ամիս շարունակ ողջ համայնքով ակտիվորեն հավաքագրեցինք և վերամշակման հանձնեցինք շուրջ 4 տոննա թուղթ և պլաստիկ ♻️
???? Այսպիսոով` 2024թ․-ին ևս մենք 1️⃣-ինն ենք, այս անգամ` հանձնած պլաստիկի քանակով!!!
Մենք ևս մեր դպրոցում պաշտոնապես ամփոփեցինք «Աշխարհն առանց թափոնների» մրցույթը։ Մենք էլ հայտարարել էինք մեր ներդպրոցական մրցույթը, իսկ թափոնի հավաքագրման աշխատանքները համակարգում էին աշխորհրդի անդամները։
???? Մեր դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանը և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Ա. Մինասյանը շնորհակալագրեր հանձնեցին մրցույթին ամենաակտիվ մասնակցություն ունեցած և ամենաշատ թափոն հանձնած դասարաններին` 5ա, 6ե, 7ա, 8գ և 8դ։ Տիկին Մանուկյանն էլ իր կողմից այս դասարաններին և դասղեկներին խրախուսական մրցանակներ հանձնեց` գրքեր, իսկ ամենալավ արդյունք ցուցաբերած դասարաններին` դասասենյակների համար ժամացույցներ ????
???? Շնորհակալագրեր տրվեցին նաև աշակերտական խորհրդի այն աշակերտներին, որոնք համակարգել էին ներդպրոցական մրցույթը, ինչպես նաև մրցույթը կոորդինացնելու համար շնորհակալագրերի արժանացան սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նարա Կիրակոսյանը և էլեկտրոնային կառավարման և դասավանդման մասնագետ Զառա Գևորգյանը։
???? Իսկ մրցույթի արդյունքում հաղթանակած գումարով մենք ձեռք ենք բերել տեխնոլոգիայի դասարանի համար 2 ջեռոց և 1 հարիչ, որպեսզի մեր աշակերտները կարողանան տեխնիկապես հագեցած միջավայրում զարգացնել խոհարարական հմտությունները։ Այնպես որ` անհամբեր սպասում ենք առաջին թխվածքաբլիթների համտեսին ????????