
Դպրոցում հաճելի իրարանցում էր տիրում բարի գործին լծվել էին բոլորը, աշակերտներն անչափ ոգևորված էին, ոգևորված էին ծնողները, ուսուցիչները, ինչն անասելի կերպով ջերմացնում էր բոլորիս սրտերը և մեծ ուրախություն պարգևում բոլորին, քանի որ բարի գործը նախևառաջ այն անողին է երջանկացնում։ Մեր դպրոցի յուրաքանչյուր դասարան մեկական, իսկ երբեմն էլ՝ չորսական մեծ տուփեր պատրաստեցին՝ դառնալով Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի աշակերտի համար Ձմեռ Պապ․․․Որովհետև տոներն էին մոտենու՜մ, իսկ Ամանորին նվերներ պետք է ստանան բոլոր երեխաները 🙂
Ամանորին ընդառաջ՝ մենք ցանկացանք, որպեսզի հրաշքը հասնի նաև սահմանամերձ գյուղի դպրոցի երեխաներին և որոշեցինք դառնալ նրանց համար Ձմեռ Պապ։
Մեր դպրոցի տնօրեն Ն․ Մանուկյանի մտահաղացմամբ և աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցը որոշեց դառնալ Ձմեռ Պապ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ու մեկ անկեղծ ցանկությունը բավական եղավ, որ աշակերտ-ծնող ու ուսուցիչ վարակվեն ամանորին ընդառաջ բարի գործ կատարելու և իրենց անծանոթ մերձավորին ուրախ վայրկյաններ պարգևելու ցանկությամբ:
Ընդամենը մեկ շաբաթում դպրոցական ողջ համայնքը միավորվեց այս բարի գաղափարի շուրջ ու մեծ ջերմությամբ պատրաստեց շուրջ 150 նվերի տուփ՝ ամբողջությամբ նոր հագուստով, քաղցրավենիքով, գրենական պիտույքներով և խաղալիքներով!!! Ինչպես նաև առանձին հավաքվեց հավելյալ հագուստ, կոշիկ և սնունդ՝ համայնքի կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար:

Այս նախաձեռնությունը ոգևորեց նաև դպրոցի բարեկամներին, ովքեր նույնպես ցանկացան իրենց ներդրումն ունենալ։ Հատուկ խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ պետական և ռազմական գործիչ գեներալ Աստվածատուր Պետրոսյանին, ԵԿՄ ազատամարտիկներ Գրիգոր Մադաթյանին, Մանվել Բատիկյանին և դպրոցի տնտեսվար Լիպարիտ Առաքելյանին, ովքեր իրենց մեքենաներով անշահախնդրորեն և մեծ նվիրումով ուղեկցեցին մեր դպրոցի անձնակազմին, աշխորհրդի անդամներին և տեղ հասցրեցին նվերների տուփերը։

How to Share With Just Friends
How to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
Երևանյան դպրոցից մարզային դպրոցի հանդեպ այս փոքրիկ ուշադրությունը ջերմացրեց ոչ միայն նրանց, այլ նաև մեր սրտերը։ ❤️ Մայրաքաղաքից հեռու սահմանային այս գյուղի փոքրիկները և դպրոցը մեզ դիմավորեցին շատ գորովանքով ու մեծ սպասումով։
Դպրոցի բոլոր աշակերտները մեզ ողջունեցին դպրոցի բակում՝ «Ձմեռ Պապի» վանկարկումներով, ինքն անչափ հուզեց մեր դպրոցի ներկայացուցիչներին։
Եվս մեկ անգամ մեծ մարդկային շնորհակալություն ենք հայտնում բոլոր աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին, ովքեր մեծ ոգևորությամբ նվիրաբերեցին նվերները։ Այս ամենը հավաքագրեցին-կազմակերպեցին-դասավորեցին դպրոցի վարչական մասի աշխատողները՝ ի դեմս կազմակերպիչ Ն․ Կիրակոսյանի և Զ․ Գևորգյանի։
Այս նախաձեռնությունը բարության ու մարդկության մի մեծ ալիք բարձրացրեց դրան մասնակից բոլոր-բոլորի սրտերում և միավորեց բոլորին մեկ նվիրական գաղափարի շուրջ։ Իսկ մի՞թե դա չէ Ամանորի խորհուրդը՝ հրաշքը դարձնել իրական։ Իսկ հրաշքի սպասել պետք չէ, հրաշքը իրական դարձնողը հենց մենք ենք! Թող այս հրաշք զգացողությունը բույն դնի բոլորիս սրտերում և մղի էլ ավելի բարի գործեր իրականացնելուն!
Եվ դեմս մեր դպրոցի՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցն այժմ ունի քույր դպրոց Երևանում, և անհամբեր սպասելու ենք նրանց այցելությանը մեր դպրոց։ !!!
Այս մարդասիրական միջոցառումը ջերմ կապեր ստեղծեց մեր դպրոցների միջև։ Իրար հետ հեռակա կապեր ստեղծվեցին նաև այն աշակերտների ու դասարանների միջև, ում ուղարկած նվերները ստացել էին։
Մենք պատրաստվում էինք գարնանը մեր նոր ընկերներին հրավիրել Երևան, հյուրընկալել մեր տներում և միասին մի քանի օր անցկացնել։ Սակայն համավարակը այստեղ էլ խանգարեց։
Սակայն 4դ դասարանն ու դասվար ընկեր Քոչարյանն առցանց ծանոթացան իրենց փոքրիկ ընկերոջ` 2-րդ դասարանցի Լիաննայի հետ, ում հետ հանդիպմանը երկար էին սպասել և դրա մասին պատմում են այս տեսանյութում։ Իսկ նրանց բոլորի ցանկությունն էր հնարավորինս շուտ Լիաննային հյուրընկալել Երևանում։
Ամեն ինչ դեռ առջևում է, հուսանք` բոլոր ուշացած հանդիպումները շուտով կկայանան։ Իսկ բարեկամական ընկերության համար անգամ համավարակը խոչընդոտ չէ ☺️