Աղբյուրը՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ mes.am
Օրերս Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում կազմակերպվել էր Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված բաց դաս-վիկտորինա, որին ներգրավված էին առաջին դասարանի աշակերտները:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից Սերգեյ Հայրապետյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունից Կարինե Բարսեղյանը:Երեխաները խաղերի, հարց ու պատասխանների միջոցով ներկայացրին անվտանգության այն բոլոր կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մարդ` արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու համար: Հիմնական թեմաները սեյսմիկ և հրդեհային անվտանգության վարքականոններն էին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները բարձր գնահատեցին երեխաների գեղեցիկ ու հետաքրքիր ելույթները` շնորհակալություն հայտնելով թիվ 194 դպրոցի տնօրինությանը և հատկապես դասվարին՝ անձնուրաց և շատ կարևոր աշխատանքի համար:
Դպրոցի տնօրեն Ն. Մանուկյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱԻՆ ներկայացուցիչներին` նշելով, որ արտակարգ իրավիճակների ոլորտի մասնագետների մասնակցությունը նման միջոցառումներին չափազանց կարևոր է ու խթան է հանդիսանում, որ երեխաներն ավելի լավ յուրացնեն մատուցված գիտելիքներն ու հմտությունները: