?194 դպրոցի նետաձգության խմբակի և Շենգավիթի նետաձգության մարզակումբի սկսնակ սաները միասին մասնակցեցին իրենց առաջին որակավորման քննությանը։
✅ Նետաձգության ֆեդերացիայի և 194 դպրոցի համագործակցությամբ` այս խմբակը մեր դպրոցում գործում է 2016թ․-ից՝ անվճար հիմունքներով։ Խմբակի մարզիչ, սպորտի վարպետ Նունե Վասիլյանի՝ իր գործին անչափ նվիրումի շնորհիվ խմբակի սաները շատ են սիրում իրենց ընտրած մարզաձևը, որը սովորեցնում է ոչ միայն նետաձգության կանոնները և թիրախին ճիշտ կրակելու հմտությունները, այլ նաև՝ կարգապահություն ու բարձր պատասխանատվություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են բարձր արդյունքներ գրանցել մրցույթներում։ ?
✅ Քննական այս միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, ՀՖԿՊԻ դասախոս, պրոֆեսոր, նետաձգության սպորտի վարպետ Անահիտ Հարությունյանը, Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, ՀՀ նետաձգության ֆեդերացիայի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը, ովքեր իրենց խոսքերում ոգևորեցին սաներին և պատգամեցին բարձր պահել սպորտային ոգին ու անպայման շարունակել զբաղվել այս յուրօրինակ և էլիտար մարզաձևով։
? Որակավորման այս քննությունից հետո խմբակի սաները հնարավորություն կունենան՝ մասնակցելու առաջիկայում անցկացվող նետաձգության խաղ-մրցույթին, այնուհետև՝ տարիքային առաջնությանը։
? Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում, որ նրանց նետը աներեր սուրա և դիպի իրենց ընտրած ցանկացած նշանակետի։